Պատմական, Թէ Բանասիրական Հայրենիք
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԷՐ ԳՈՒԼԱՆԵԱՆ Ես չգիտէի, նաեւ յանդգնութիւն ունեմ մտածելու, որ դուք էլ չգիտէք, թերեւս ոչ մէկս էլ չգիտէինք, թէ ինչքա՛ն դժուար է, երբ կատարւում է մարդու մանկութեան երազանքը: Տառաճանաչ ես դառնում, լսում ես ուսուցիչներիդ, սկսում ես գրքեր կարդալ եւ ծեփը թափած դպրոցի պատերի ներսում լսում ես, որ դու հնագոյն ժողովրդի զաւակ ես, լսում ես ու Րաֆֆի ես կարդում եւ յանկարծ ուշացումով...



















