Հայաստանի Ֆութպոլի Բաժակ. Բանակի Կեդրոնական Մարզական Ակումբը Ջախջախեց Անդրանիկը Եւ Հասաւ 1/8-րդ Հանգրուան
Հայաստանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի 1/16-րդ հանգրուանի մրցումներուն գծով Երեւանի Բանակի կեդրոնական մարզական ակումբը ընդունեց Անդրանիկ ֆութպոլի խումբը եւ 6 անպատասխան կոլեր նշանակեց անոր բերդին մէջ: ՀՄԸՄ Պէյրութի նախկին պաշտպաններէն Արկիշտի Պետրոսեան, որ 2 եղանակ մաս կազմած էր Լիբանանի ախոյեանութեան ՀՄԸՄ-ի հետ 2013-2015, նշանակեց Երեւանի կազմին 3-րդ կոլը 45-րդ վայրկեանին: Սամուէլ Յակոբեան (2), Սէրուժ Թիթիզեան, Կարլեն Յովհաննիսեան եւ Միսաք Յակոբեան նշանակեցին...




















