Ռուսահայ թենիսմեն Կարէն Խաչանով Շանկհայ Մասթըրզի մրցաշարքի Բ. հանգրուանի գծով մրցումի մը պարտութեան մատնեց ղազախ թենիսմեն Պէյպիթ Ժուքայեւը 7-6, 4-6 եւ 6-2 արդիւնքով եւ հասաւ 3-րդ հանգրուան:
Խաչանով, որ աշխարհի թիւ 14-ն է, պիտի մրցի պուլկար Կրիկոր Տիմիթրովի դէմ: Տիմիթրով, որ թիւ 18 դասուած թենիսմեն է, պարտութեան մատնած էր Ալեքսանտր Վուքիչը (Աւստրալիա):
Ստորեւ` արդիւնքները.
Եանիք Սինըր (Իտալիա) – Սեպասթիան Պայես (Արժանթին) 3-6, 6-3, 6-2
Պեն Շելթըն (Միացեալ Նահանգներ) – Ռոման Սաֆիուլին (Ռուսիա) 3-6, 6-3, 6-4
Սեպասթիան Քորտա (Միացեալ Նահանգներ) – Տանիիլ Մետվետեւ (Ռուսիա) 7-6, 6-2
Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա) – Ալեքսանտր Վոքիչ (Աւստրալիա) 6-4, 6-3
Քասփըր Ռուտ (Նորվեկիա) – Քրիսթոֆըր Եուպենքս (Միացեալ Նահանգներ) 6-4, 6-2
Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) – Քուենթեն Հալիս (Ֆրանսա) 6-4, 7-5
– Աղջկանց նախկին թիւ 1 թենիսվումըն Իկա Շվիաթեք (Լեհաստան) շահեցաւ Չինաստանի թենիսի բաց մրցաշարքը` աւարտականին պարտութեան մատնելէ ետք ռուս Լիւտմիլա Սամանովան 6-2 եւ 6-2 արդիւնքով:
Շվիաթեք, որ առաջին անգամ ըլլալով կ՛այցելէր Չինաստան, իր ասպարէզի 16-րդ մրցաշարքը շահեցաւ: 22 տարեկան Շվիաթեք, որ 4 ապրիլ 2022-էն մինչեւ անցեալ ամիս թիւ 1 դասուած էր, կիսաւարտականին պարտութեան մատնած էր ամերիկացի Քոքօ Կոֆը 6-2 եւ 6-3 արդիւնքով, մինչ Սամոնովա դուրս ձգած էր Ղազախ Էլենա Ռիպաքինան 7-6 եւ 6-3 արդիւնքով: Քառորդ աւարտականին Ռիպաքինա դուրս ձգած էր թիւ 1 դասուած Արինա Սապալենքան (Պիելոռուսիա) 7-5 եւ 6-2 արդիւնքով: