«Չեմփիընզ լիկ»-ի 2-րդ հանգրուանի մրցումներուն, Լանս դարձաւ ֆրանսական առաջին խումբը, որ պարտութեան կը մատնէ Արսենալը, Ֆրանսայի մէջ: Արդարեւ, լոնտոնեան կազմը, հակառակ անոր որ 14-րդ վայրկեանին նշանակեց մրցումին առաջին կոլը շնորհիւ պրազիլցի Կապրիէլ Ժեզուսի (Սաքայի փոխանցումէն ետք), 2 կոլեր ստացաւ Թոմասոնի (Ա. կիսախաղին) եւ Ուահիի միջոցով, եւ Լանս եղաւ պատմութեան առաջին ֆրանսական ակումբը, որ կը յաղթէ Արսենալին, Ֆրանսայի մէջ:
Պուքայօ Սաքա 34-րդ վայրկեանին առանձին ինկաւ դաշտի վրայ, եւ փոխարինուեցաւ Ֆապիօ Վիէյրայով: Հակառակ աւելի լաւ խաղալուն` Արսենալ շատ առիթներ կորսնցուց եւ չկրցաւ գրաւել Լանսի բերդը:
Մանչեսթըր Եունայթըտ, որ ժամանակին իր Օլտ Թրեֆորտ դաշտին վրայ գրեթէ անյաղթ էր, վերջերս ինք եւս դժուարութիւն կ՛ունենայ յաղթելու հոն: Հոլանտացի մարզիչ Էրիք Թեն Հեկ ամէն տեսակի դժուարութիւններ կը դիմագրաւէ: Մեծ թիւով վիրաւորներ, ինչպէս նաեւ մարզիկներու հետ հարցեր: Սանչօ հաւանաբար լքէ կազմը, երբ ձմեռնային փոխանցման շուկան բացուի, բերդապահ Օնանա յաճախ կը սխալի, Քազիմիրօ կարմիր քարտ մը եւս ստացաւ… Այս տարեշրջանին Եունայթըտ 10 մրցումներու ընթացքին 18 կոլ ստացած է…
Ստորեւ երեքշաբթի օրուան արդիւնքները եւ դասաւորումները` 2 մրցումներէ ետք.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Ֆ. Ք. Քոփենհակըն (Դանիա) – Պայերն Միւնիխ (Գերմանիա) | 1-2 |
| Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) – Կալաթասարայ (Թուրքիա) | 2-3 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայերն | 6 (6-4) |
| 2.- Կալաթասարայ | 4 (5-4) |
| 3.- Քոփենհակըն | 1 (3-4) |
| 4.- Մանչեսթըր Եունայթըտ | 0 (5-7) |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Փ. Ս. Վ. Այնտհովըն (Հոլանտա) – Սեւիա (Սպանիա) | 2-2 |
| Լանս (Ֆրանսա) – Արսենալ (Անգլիա) | 2-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լանս | 4 (3-2) |
| 2.- Արսենալ | 3 (5-2) |
| 3.- Սեւիա | 2 (3-3) |
| 4.- Փ. Ս. Վ. | 1 (2-6) |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ունիոն Պերլին (Գերմանիա) – Սփորթինկ Պրակա (Փորթուգալ) | 2-3 |
| Նափոլի (Իտալիա) – Ռէալ Մատրիտ (Սպանիա) | 2-3 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 6 (4-2) |
| 2.- Պրակա | 3 (4-4) |
| 3.- Նափոլի | 3 (4-4) |
| 4.- Ունիոն Պերլին | 0 (2-4) |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Ինթեր Միլան (Իտալիա) – Պենֆիքա (Փորթուգալ) | 1-0 |
| Ռետ Պուլ Զալցպուրկ (Աւստրիա) – Ռէալ Սոսիետատ | 0-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Սոսիետատ | 4 (3-1) |
| 2.- Ինթեր Միլան | 4 (2-1) |
| 3.- Ռ. Պ. Զալցպուրկ | 3 (2-2) |
| 4.- Պենֆիքա | 0 (0-3) |


