Իտալիա
Ա. Սէ. Միլան` Պարագլուխի Դիրքին Վրայ
Շատ հետաքրքրական մրցումէ մը ետք, Ա. Սէ. Միլան 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ճենովայի դաշտէն, բան մը, որ զինք բարձրացուց առաջին դիրքին` Ինթեր Միլանի հաշուոյն, որ հաւասարութիւն մը արձանագրեց Պոլոնիայի հետ:
87-րդ վայրկեանին Միացեալ Նահանգներու միջնապահ Քրիսթիան Փուլիսիչ փենալթիի կէտին մօտէն լաւ վոլէյով մը նշանակեց մրցումի միակ կոլը` օգտուելով Եունուս Մուսայի գեղեցիկ փոխանցումէն: Մրցումը շատ հետաքրքրական աւարտեցաւ, երբ Միլանոյի բերդապահ Մայք Մենիան կարմիր քարտ ստացաւ քառակուսիէն դուրս ֆաուլէ մը ետք, Քէյլըպ Էքուպանի վրայ: Երկու խումբերէն մարզիկներ իրարու հետ վիճաբանեցան, որմէ ետք, Մենիանի կողքին մրցակից բերդապահ Եոսեփ Մարթինեան ալ կարմիր քարտ ստացաւ: Փոխարինողներու թիւը ամբողջացուցած` Միլանի կազմին բերդապահի ձեռնոցները առաւ յառաջապահ Օլիվիէ Ժիրու:
Բախտը օգնեց Ժիրուի, երբ Կուտմոնտսոնի ազատ հարուածը «զսպուեցաւ» բերդին սիւնին կողմէ… Աւելի ուշ Ժիրու լաւապէս զսպեց Ժորժ Փուշքաշի հարուածը, եւ մրցումը աւարտեցաւ ի նպաստ Ա. Սէ. Միլանի 1-0 արդիւնքով:
Ստորեւ` 8-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Էմփոլի – Ուտինեզէ | 0-0 | |
| Լեչէ – Սասուոլօ | 1-1 | |
| Ինթեր Միլան – Պոլոնիա | 2-2 | |
| Եուվենթուս – Թորինօ | 2-0 | |
| Ճենովա – Ա. Սէ. Միլան | 0-1 | |
| Մոնզա – Սալերնիթանա | 3-0 | |
| Ֆրոսինոնէ – Վերոնա | 2-1 | |
| Լացիօ Ռոմա – Աթալանթա | 3-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ||
| 1.- Ա. Սէ. Միլան | 21 (16-8) | |
| 2.- Ինթեր Միլան | 19 (21-5) | |
| 3.- Եուվենթուս | 17 (14-6) | |
| 4.- Նափոլի | 14 (16-6) | |
| 5.- Ֆիորենթինա | 14 (15-10) |
Ֆրանսա
«Լիկ 1»-ի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի մրցումներուն, Մոնաքօ 3-1 արդիւնքով շատ կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Ռենսի դաշտին վրայ:
Իսմայիլ Ժաքոպս (42′) Ֆոլարեն Պալոկիւն (16′) եւ Ուիսամ Պեն Ետեր (49′) նշանակեցին Մոնաքոյի երեք կոլերը, մինչ Ռենսի միակ կոլը նշանակեց Թետի Թէումա 51-րդ վայրկեանին` փենալթիով:
Ստորեւ` 8-րդ հանգրուանի արդիւնքները.
| Սթրազուրկ – Նանթ | 1-2 | |
| Մեց – Նիս | 0-1 | |
| Ռենս – Մոնաքօ | 1-3 | |
| Մարսէյ – Լը Հաւր | 3-0 | |
| Լիոն – Լորիան | 3-3 | |
| Պրեսթ – Թուլուզ | 1-1 | |
| Մոնփելիէ – Քլերմոն | 4-2 | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ||
| 1.- Մոնաքօ | 17 (21-11) | |
| 2.- Նիս | 16 (9-4) | |
| 3.- Պրեսթ | 15 (9-7) | |
| 4.- Ռենս | 13 (14-11) | |
| 5.- Փարիզ Սեն Ժերմեն | 12 (14-6) |


