Ճատրակ. Աղջկանց Հաւաքականը Յաղթեց. Տղոց Հաւաքականը Պարտուեցաւ
Պուտափեշթի մէջ (Հունգարիա) ճատրակի միջազգային 45-րդ Օլիմփիատի 8-րդ հանգրուանի մրցումներուն, տղոց հաւաքականը 1,5-2,5 արդիւնքով պարտութիւն մը կրեց Հունգարիոյ հաւաքականէն: Հայկ Մ. Մարտիրոսեան (2667) սեւ քարերով խաղցաւ Ռիչըրտ Ռափորթի (2715) դէմ եւ հաւասարութիւն ձեռք ձգեց: Շանթ Սարգսեան (2649) սպիտակ քարերով հաւասարութիւն ձեռք ձգեց Փիթըր Լեքոյի (2666) հետ եւ Գաբրիէլ Սարգսեան (2646) սեւ քարերով` Սանան Սիւկիրովի (2644) հետ: Ռոպերթ Յովհաննիսեան (2619) սպիտակ...




















