Ֆութսալ. Հայաստանի Ազգային Խումբը 9-1 Արդիւնքով Յաղթեց Մոլտովային
Հայաստանի ֆութսալի ազգային խումբը Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի թեքնիք կեդրոնին մէջ բարեկամական փորձ-մրցում մը ունեցաւ Մոլտովայի դէմ եւ յաղթեց 9-1 արդիւնքով: Այսօր ալ բարեկամական մրցում մը իրար դէմ պիտի հանէ նոյն խումբերը: Կոլերը նշանակեցին Տենիս Նեւետրով (3), Վլատիմիր Սանոսեան (2), Ռաֆիկ Մելիքեան (2), Գարեգին Մաշումեան եւ Վասիլիեւիչ (սխալմամբ իր բերդին մէջ): Հայաստան դաշտ ներկայացաւ հետեւեալ կազմով. Ալպերթ Աղաջանով (բերդապահ), Վլատիմիր Սանոսեան,...




















