125 Տարիների Անկասելի Երթը
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ-ԱՊՈՒՍԷՖԵԱՆ «Դե՛հ, սեւ օրեր, բողոք դարձէք, Արիւն, քրտինք երկունք մտէք, Տանջանք, զրկանք լեզու առէք Դաշնակցութեան ճամբայ բացէք»: 125 տարի առաջ էր: Յեղափոխութեան դար էր: Ժողովրդին ազատագրելու տենչով պայքարի ելած ազատատենչ երիտասարդների մի խմբակցութիւն` արմենականներ, հնչակեաններ, սոցիալ-դեմոկրատներ ասպարէզ իջան իրենց ժողովրդին իրաւազուրկ, կեղեքուած, ստրկային վիճակից ազատագրելու, նրա ճակատագրին նոր ուղղութիւն տալու: Հայ յեղափոխականների դաշնակցութիւն էր այդ խմբակցութեան անունը, որը շուտով...




















