ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին Ելոյթը Երեւանի Մէջ ՀՅԴ 125-Ամեակի Հանդիսաւոր Ձեռնարկին
Խօսելով Հայ յեղափոխական դաշնակցութեան ու դաշնակցականների մասին, ես պիտի խօսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին: Չէր լինի Դաշնակցութիւն, եթէ հայրենիք ունենալը հեշտ լինէր, չէին լինի դաշնակցականներ, եթէ հայ լինելը հեշտ լինէր: Հարիւր քսանհինգ տարի առաջ` 1890 թուականին, երբ Արեւելքն` իբրեւ քաղաքակրթական բեւեռ, ժամանակաւորապէս կլանել էր Հայաստանը, երբ պետականութիւնից զրկուած մեր ժողովուրդը աստիճանաբար զրկւում էր նաեւ իր տուն ու տեղից, երբ...
















