Մայրս` Տիեզերք
Մեծ մայրս մեզ սնել է Սեբաստիոյ եւ Եղեռնի պատկերներով: Ինչպէս ասացի նա թրքախօս էր եւ անվերջ ծաղրւում ու արհամարհւում էր տեղացիների կողմից: Մենք իր հետ հայերէն էինք խօսում ու իր համար հայերէն տառերով թուրքերէն աղօթագիրք կարդում: Միշտ զարմանում էի, թէ ինչո՛ւ է մեզ կարդացնում, երբ մենք դեռ բառը չաւարտած` նա ողջ տողն էր անգիր ասում: Վստահաբար մեր մտերմութիւնը, մեր շունչը,...



















