«Ականատեսը». Արեգնազ Գրիգորեանը Խանձարուրով Մարագում Այրուելուց Փրկուել Է Հօրեղբօր Կեանքի Գնով
Հեղինակ ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ Արաքս գետի ափին` Թուրքիային սահմանակից Բագարան գիւղում է կեանքի գերակշիռ մասը` ուրախ եւ տխուր տարիներն անցկացրել 100-ամեայ Արեգնազ Գրիգորեանը: Հայ-թուրքական սահմանին դէմ առ դէմ բնակուելը միակ բանը չէ, որ Հայոց ցեղասպանութեան ականատեսվերապրածին յիշեցնում է հարեւան երկրի մասին. սահմանի այն կողմից լսուող նամազի ձայնն ականջներում փորձում է խլացնել ամէնօրեայ աղօթքով: Մեր պատմութեան հերոսուհին ծնուել է 1915 թուականին Կարսի...


















