Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տեղահանութեան Երթուղի` Կիւմիւշհաճըքոյից Դէպի Վաքըֆլը Գիւղ

Նոյեմբեր 11, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՐԴԱՆ ԷՍՏՈՒԿԵԱՆ

gum_111115

Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ ազգային եւ միջազգային մակարդակներում բազմաթիւ միջոցառումներ իրականացուեցին, գրքեր հրատարակուեցին, շարժապատկերներ

նկարահանուեցին: Թուրքիայում, գրքերի հետ մէկտեղ, «Իզ» հեռուստատեսութիւնում այս շաբաթ ցուցադրուեց 1915 թ. վերաբերող վաւերագրական շարժապատկերը: «1915 թ. տեղահանութեան ուղիէ անունը կրող վաւերագրական շարժապատկերի առաջին ցուցադրութիւնը տեղի ունեցաւ սեպտեմբերի 28-ին` երկուշաբթի երեկոյեան: Վաւերագրական շարժապատկերում ներկայացուել է Կիւմիւշհաճըքոյից դէպի Վաքըֆլը գիւղ, այսինքն` հայերով խիտ բնակեցուած տարածաշրջանից տեղահանութեան երթուղին, ցուցադրուել է տարածաշրջանի մերօրեայ իրավիճակը եւ այն հարցազրոյցները, որոնք տուել են այդ տարածքներում իրենց կեանքը շարունակող սակաւաթիւ հայերը: «1915 թ. տեղահանութեան ուղիէ վաւերագրական շարժապատկերի մասին զրուցեցինք շարժապատկերի արտադրիչ Նազըմ Ալփմանի հետ:

nazim-alpman_111115
Նազըմ Ալփման

ՀԱՐՑՈՒՄ.- Նախ կարո՞ղ էք համառօտ խօսել ձեր վաւերագրական նախագծի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Թուրքիայի ոչ վաղ անցեալի պատմութիւնը «սեւ անցքեր» ունի: Այս «սեւ անցքերը» պաշտօնական պատմութեամբ զգուշօրէն սեւացւում են, իսկ յետոյ չեղեալ են համարւում, կարծես` բոլորովին չեն էլ եղել: «Իզ» հեռուստատեսութեան «Ոչ վաղ անցեալի պատմութիւն» հաղորդաշարի ընթացքում այն թեմաների շուրջ ենք աշխատում, որոնց մասին խօսելն անգամ տարիներ շարունակ արգելուած է եղել: «1915 թ. տեղահանութեան ուղի» շարժապատկերն ասուածի ամենավառ օրինակներից է: Ցանկացանք մեր հեռուստադիտողներին գոնէ մասնակիօրէն ներկայացնել այն, ինչ եկաւ Օսմանեան կայսրութիւնում բնակուող հայերի գլխին: Ճիշտ այնպէս, ինչպէս աւելի վաղ արուած մեր աշխատանքներն էին` 1934 թ. Թրակիայի իրադարձութիւնների մասին պատմող «Թրակիայի սեւ օրեր», 1938 թ. մասին «Պատմութեան մէջ թաղուած ցաւ: Տերսիմ»  շարժապատկերն էին… Մեր մէկ այլ` «Սրտաճմլիկ Իմրոզ կղզի» վաւերագրական շարժապատկերում աշխատեցինք ներկայացնել յոյների ողբերգութիւնը: Այս տարի աւարտեցինք «Պերֆրացի յոյներ» վաւերագրական շարժապատկերը, որի նկարահանումների համար գտանք Սեւ ծովից Յունաստանի Քաւալա եւ յարակից շրջաններ աքսորուած պաֆրացի յոյներին: Նրանց գիւղերում նկարահանումներ կատարեցինք: Նրանցից մէկին` Փանայոտիս Ճինճիօղլուին, ծնողների գիւղը տարանք: Փոխանակման վերաբերեալ վաւերագրական շարժապատկեր եւս ունենք: «Ինձ իմ ծննդավայրը տար», «Կրետէում ծնուել, կրետացի լինել», «100 տարուայ ճամբորդութիւն» անուանումներով շարժապատկերով 1923 թ. Յունաստանի եւ Թուրքիայի միջեւ բնակչութեան փոխանակման ծրագրով Թուրքիա եկածների պատմութիւններին անդրադարձանք: Նրանց հետ միասին երկար ճանապարհորդութիւն կատարեցինք դէպի այն վայրերը, որտեղից կտրուել-եկել էին:

Նշուածների կողքին ունենք նաեւ ապաքաղաքական վաւերագրական շարժապատկեր, ինչպէս օրինակ` «Պոլսի հայ ճարտարապետները», «Պոլսի իտալացիները», «Պոլսի պուլկարացիները», «Թուրապտինում մի ժողովուրդ` ասորիներ»: Որքան էլ ասենք` քաղաքական չէ, այնուհանդերձ մի հարց է ծագում: Ինչո՞ւ է թուարկուած ժողովուրդների թիւը հետզհետէ նուազում: Այս հարցի բարոյական պատասխանը պատմութեան հետ մեր առերեսումն է ապահովելու:

Հ.- Կիւմիւշհաճըքոյից դէպի Վաքըֆլը գիւղ ձգուած ճամբորդութեան էութիւնը ո՞րն է:

Պ.- 1915 թ., երբ հայերի համար տեղահանութեան որոշում կայացուեց, աքսորեալների աւելի քան 300 շարասիւն կազմուեց: Այս տուեալները մեզ յայտնի են դառնում Ռէյմոնտ Գէորգեանի` «Հայոց ցեղասպանութիւն» գրքից, որին հեղինակն իր ամբողջ կեանքն է նուիրել: Մենք էլ այս հայ ժողովրդին պարտադրուած տեղահանութեան ճանապարհներով «Տեղահանութեան ուղու» ուղեծիրը բռնեցինք: Այսպիսի չափորոշիչ ընդունեցինք. ընտրելու ենք միայն այն բնակավայրերը, որոնք մինչեւ 1915 թ. հայերով խիտ են բնակեցուած եղել: Եթէ այդ տարածքներում դեռեւս ապրող հայեր լինէին, նրանց հետ ծանօթանալու էինք, իսկ եթէ համաձայնէին, նկարահանելու էինք նրանց: Բացի այդ` մենք նպատակ ունէինք տեսնել նաեւ հայերին պատկանող ճարտարապետական կառոյցները, աղօթատեղիները, մենաստանները, եկեղեցիները, վանքերը, դպրոցները, շուկաները, աղբիւրները եւ այլն: Կիւմիւշհաճըքոյից երկու հայ ընտանիք էր ապրում: Նախքան նկարահանումները սկսելը` առանց տեսախցիկի գնացի, նրանց հետ ծանօթացայ, զրուցեցինք: Պատմեցի, թէ ի՛նչ ենք ուզում անել: Այնուհետեւ նկարահանումների համար խմբով գնացինք:

Հ.- Ինչպէ՞ս կապ հաստատեցիք այն քաղաքների բնակիչների հետ, որտեղ եղել էք:

Զապէթ Մինասը
Զապէթ Մինասը

Պ.- Այստեղ որեւէ գաղտնիք չկայ: Այն անմիջականօրէն կապուած է ձեր անձնագրի եւ նոյնականացման քարտի «հին» լինելու հետ… Ես լրագրութեամբ եմ սկսել զբաղուել 1975 թ-ից: Արդէն 40 տարի է: «1915 թ. տեղահանութեան ուղի» շարժապատկերի վրայ 6 ամիս աշխատեցինք, սակայն նման գործն այսչափ կարճ ժամկէտում աւարտելը բոլորովին հեշտ չէր: Ուստի` պէտք է ասենք` 6 ամիս գումարած 40 տարի:

Վաւերագրական շարժապատկերում տեսնում ենք, որ իւրաքանչիւր շրջանում, որտեղ այցելել ենք, տեղաբնակներն իրենց անցեալից են խօսում, եւ ընտանիքների մէջ հայկականութիւն կայ:

Հ.- Երբ ծնուեց վաւերագրական շարժապատկեր ստեղծելու գաղափարը, ենթադրու՞մ էիք արդեօք, որ տեղաբնակները իրենց անցեալի հետ այսքան «ներդաշնակ» են:

Պ.- Ճիշդն ասած` չէի սպասում: Երբ աշխատում էի «Միլլիյեթ» պարբերականում, լուսանկարիչ-լրագրող ընկերոջս` Կարպիս Օզաթայի հետ միասին «Հեռախօսով քարանձաւներ» լուրերի համար շրջում էինք Պաթմանի (Սասուն) գիւղերում: Մեր փոխադրամիջոցը տիղմի մէջ ընկաւ: Քայլեցինք հասանք մինչեւ մեր նպատակակէտը: Մեր շուրջը գտնուող երիտասարդներից մէկն ասաց. «Կարպի՛ս հօրեղբայր, քո անունը տարբերուող է», իսկ երբ Կարպիսը պատասխանեց, թէ «Ես հայ եմ», ամբողջ գիւղի երիտասարդութիւնը միաբերան գոռաց` «Աստուած ձեզ օգնական, հօրեղբայր»:

Ովքեր տեղահանութեան չեն ենթարկուել, բոլորը կենդանի են մնացել միայն իսլամութիւն ընդունելու պայմանով: Սակայն սա ամբողջովին ձեւական է եղել, քանի որ հայութիւնը միշտ իրենց ներսում են պահել: Անշուշտ` թաքուն:

Հ.- Վաւերագրական շարժապատկերը նկարահանելիս ո՞րն է եղել ամենահետաքրքիր դէպքը, որ պատահել է ձեզ հետ:

Այն, որ բարձրացանք 2983 մեթր բարձրութեան վրայ գտնուող հայկական սուրբ վայրը` Մարաթուկ (Մարութա/Մարաթուկ, Ակունքի խմբ.) լեռը… Ես բարձրացել եմ նաեւ Արարատ լեռը, մինչեւ նրա գագաթը, սակայն Մարաթուկ լեռն անմոռանալի էր: Լուսանկարեցինք գագաթին գտնուող Մայրամ Աստուածածին փոքր վանքը:

Հ.- Ինչպիսի՞ արձագանգներ ստացաք վաւերագրական շարժապատկերի առաջին ցուցադրութիւնից յետոյ:

Պ.- Մեծամասամբ դրական արձագանգներ են եղել: Ըստ էութեան «Իզ» հեռուստատեսութիւնը բարձրաճաշակ հեռուստադիտող ունի: Կարծում եմ` մեր հեռուստադիտողների հետ «որակի կղզի» ենք ստեղծել: Սա մի հեռուստատեսութիւն է, որ զուրկ է վէճերի, կոկորդ կրծելու հաղորդումներից…

Հ.- Կը խօսէ՞ք նաեւ ձեր գործընկերների մասին:

Պ.- 10 տարի է, ինչ «Իզ» հեռուստատեսութիւնում ինձ հետ միասին է աշխատում Նազմիէ Շերալիօղլուն, ով «Ոչ վաղ անցեալի պատմութիւն» հաղորդաշարի բեմադրիչն է: Բոլոր հաղորդումներն ու ճանապարհորդութեան երթուղիներն ինքն է ծրագրում: Մերզիֆոնի եւ Սասունի նկարահանումներն իրականացրել ենք 1990 թ. ծնուած երիտասարդ նկարիչ Պուրճու Ճամճըօղլուի հետ: Ծանր ժամանակաշրջան ունեցանք, քանի որ տարածաշրջանում զինուած բախումները նոր էին սկսուել: Նրա հետ սարերի գագաթներն ենք բարձրացել: Պուրճուն այս մասնագիտութեան գագաթները նուաճելու ընդունակութիւններ ունի: Արտակարգ դրութեան տարածաշրջաններում արտակարգ պատկերներ է նկարահանել: Իսկ Վաքըֆլը գիւղում «Իզ» հեռուստատեսութեան վաստակաշատ նկարիչ Սերտար Սէօնմեզի եւ նրա օգնական Անըլ Թիւրքենի հետ էինք: 1915 թ. մոնթաժը Պահար Սայեանն է արել: Շատ բարդ աշխատանք կատարեց, քանի որ 30-35 ժամ տեւողութեամբ նկարահանումները 50 րոպէի մէջ խտացնելը բոլորովին էլ հեշտ չէ: Կան նաեւ այնպիսի հոգեհարազատ ընկերներ, ովքեր առանց որեւէ ակնկալիքի էին աշխատում մեզ հետ: Մասնաւորապէս պէտք է նշեմ Մերզիֆոնում` Թայար Օզթուրքին, Սասունում` Պեհճեթ Չիֆթճիին եւ Ֆահրեթին Եըլտըզին, Պաթմանում` Արիֆ Ասլանին, Տիգրանակերտում` Շէյհմուզ Տիքենին, Սամանտաղում` Ճումա Օրուճին, Վաքըֆլը գիւղում` Պերճ Քարթունին եւ աղջկան` Քարոլին Քարթունին: Մեր շնորհակալութիւնն ու երախտիքն ենք յայտնում նրանց:

Հ.- Կարո՞ղ էք տեղեկութիւն հաղորդել վաւերագրական շարժապատկերի ցուցադրութիւնների մասին:

Պ.- Վաւերագրական շարժապատկերը 5 տարբեր օրերի հեռուստադիտողի դատին կը յանձնուի: «1915 թ. տեղահանութեան ուղի» վաւերագրական շարժապատկերը հեռուստադիտողները կարող են դիտել հոկտեմբերի 1-ին, ժամը 15:50-ին, 3:00-ին, ժամը 09:40-ին, 5-ին, ժամը 00:00-ին, 12-ին, ժամը 23:15-ին եւ 15-ին, ժամը 16:55-ին:

«Ագռաւների կտցահարած կեաւուրները (անհաւատները)»

«Մերզիֆոնը մի շրջան է, որ խիտ բնակեցուած հայ բնակչութիւն է ունեցել եւ որտեղ մեծ կոտորածներ են իրականացուել… Այսօր որեւէ հայ չի մնացել: Շրջակայքի գիւղերում եւս կոտորածներ են իրականացուել: Այդտեղ գնացինք: Կարծում էին, թէ մենք «գանձագող» ենք: Մեզ հետ էր մերզիֆոնցի մեր ընկերը` Թայար Օզթուրքը: Թայարը նախկին լրագրող է, եւ քանի որ մերզիֆոնցի է, շատ հանգիստ հարցնում է. «Այստեղ մի անդունդ կայ, որտեղից հայերին ցած են նետել, որտե՞ղ է, գիտէ՞ք»: 86-87 տարեկան տարեց մարդը պատասխանում է. «Այստեղ, ներքեւում, բայց մեքենայով չէք կարող իջնել, մեքենան կը թաղուի»:

Յետոյ 92-ամեայ մէկ այլ գիւղացի է գալիս: Նա էլ գանձագողի ենթադրութիւնն է անում: Թայարը նրան էլ նոյնը է բացատրում, սակայն նա չի հաւատում: Մեզ գանձագողութեան հարցում «համոզիչ» տեղեկութիւններ է տալիս. «Մերոնք պատմում էին, որ այս գետի վրայ կեաւուրների մարմինները կոյտեր էին կազմել: Ագռաւները կտցահարում էին: Մերոնք գնացին, գրպանները ստուգեցին, թէ արդեօք ոսկի-մոսկի չկա՞ր: Նոյնիսկ այդ ժամանակ չկար: Հիմա դուք բոլորովին չէք կարող գտնել»:

«Պաթմանը, Սասունը եւ Տիգրանակերտը մեր երթուղու միւս կանգառներն էին: Սասունը մի շրջան է, որը ողջ պատմութեան ընթացքում հզօր է եղել… Գուցէ դրան նաեւ աշխարհագրական պայմաններն են փոքր-ինչ նպաստել: Անանցանելի լեռների վրայ գիւղերն իրենք են միտք տալիս, թէ ինչպէ՛ս են կարողացել պաշտպանել իրենց»:

«Տիգրանակերտում անհաւատների թաղամասում Մկրտիչ Մարկոսեանի եւ Շէյհմուս Տիքենի հետ շրջեցինք: Երկուսն էլ այստեղ են ծնուել: Իսկ Վաքըֆըքլը գիւղը կարեւոր է այն առումով, որ Թուրքիայի միակ բնակավայրն է, որտեղ հայերը «մեծամասնութիւն» են: Ցանկացանք պատմել այստեղի առօրեայի եւ անցեալում մնացած Մուսա լերան ողբերգութեան մասին»:

«Ակօս»

Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ

«Ակունք»

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Գրաւուա՛ծ Է…

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?