Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ականատեսը». Արեգնազ Գրիգորեանը Խանձարուրով Մարագում Այրուելուց Փրկուել Է Հօրեղբօր Կեանքի Գնով

November 17, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

Հեղինակ ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Areknaz-1_111715

Արաքս գետի ափին` Թուրքիային սահմանակից Բագարան գիւղում է կեանքի գերակշիռ մասը` ուրախ եւ տխուր տարիներն անցկացրել 100-ամեայ Արեգնազ Գրիգորեանը: Հայ-թուրքական սահմանին դէմ առ դէմ բնակուելը միակ բանը չէ, որ Հայոց ցեղասպանութեան ականատեսվերապրածին յիշեցնում է հարեւան երկրի մասին. սահմանի այն կողմից լսուող նամազի ձայնն ականջներում փորձում է խլացնել ամէնօրեայ աղօթքով:

Մեր պատմութեան հերոսուհին ծնուել է 1915 թուականին Կարսի նահանգի Ալամ գիւղում: Ծննդավայրում նա թողել է ոչ միայն հօր հարստութիւնը, այլեւ` կորցրած հարազատներին: «Ես ծնուել եմ Ալամում: Ես քեոռփա եմ եղել: Այս պատմութիւններն ինձ մայրս է պատմել: Պատմութիւններն իմ մտքում են մնացել», ընտանիքի պատումը մեզ է փոխանցում Արեգնազ Գրիգորեանը:

Նրա ծնողներն ունեցել են երեք երեխայ` մէկ տղայ եւ երկու աղջիկ: Տեղահանութեան ժամանակ նա երեք-չորս ամսական բալուլի երեխայ էր, ում ցանկացել են գցել մեծ մարագը` վառելու համար: Հօրեղբայրը փորձել է փրկել նրան, սակայն թուրքերը սպաննել են հօրեղբօրը: Հայրը կարողացել է գողանալ բալուլն ու փախցնել մի թուրք ծանօթի օգնութեամբ:

https://www.youtube.com/watch?v=QpvCJf5ag9E

Ականատես Արեգնազ. «Տանը սեղան են դրել, որ հաց ուտեն, թուրքերը հօրս հանել են դուրս, մտել են տուն` տատիս ու պապիս սպաննել: Ժողովուրդը խառնուել է: Ամէն ոք իր ապրանքը վերցրել, տարել ու պահել է հողամասի մէջ, որ կարող է յետ դառնանէ», շարունակում է նա:

Երբ թուրքերը ներխուժել են իրենց փոքրիկ գիւղ, կոտորել են գրեթէ բոլորին: Արեգնազի ընտանիքի անդամներից շատերը` հօրեղբայրները, տատիկը ու պապիկը նոյնպէս դարձել են սպանդի զոհը: Արեգնազին պատմել են, որ տատին ու պապին թուրքերը սպաննում են` հօրեղբօրորդին հողին յանձնելու համար: «Ջարդել են թուրքերը հայերին…», ծանր հոգոցով նշում է մեր պատումի հերոսը: Արեգնազի ծնողները որոշում են իրենց զաւակների` Վարսենիկի, Մկրտիչի եւ Արեգնազի հետ կռիւը սկսելուն պէս բռնել գաղթի ճամբան: Մէկ տարի հաստատւում են Կարսում, այնուհետեւ` շարժւում դէպի Արեւելեան Հայաստան: «Ժողովրդի մեծ մասը փախել է Ղարս: Տեսել են արդէն` կռիւը սկսւում է, խառնուել են իրար», մէջբերում է Հայոց ցեղասպանութեան հասակակիցը:

Areknaz-2_111715

Լաւ է յիշում, որ հայրը` Պօղոսը, ջարդերի ժամանակ ընտանիքի ունեցուածքը` երկու կճուճ ոսկին թաղել է հողամասում պատի տակ` յոյս ունենալով, որ մի օր իրենք կը վերադառնան տուն:  Այսօր էլ Արեգնազը հօր հարստութիւնը վերադարձնելու յոյսը չի կորցնում: Յորդորում է աղջկան` ոսկիները յետ պահանջելու նպատակով  նամակ  ուղարկել Թուրքիա` «գրասենեակ»: Հայաստան գալով` ընտանիքը հաստատուել է Ախուրեան գետի ձախ ափին, Անիպեմզա գիւղում: Թուրքիային մօտ լինելով` հայրը թաքուն յոյս է փայփայել, որ մի օր կրկին կը վերադառնայ պատմական հայրենիք: Տարիներ յետոյ ականատես վերապրածն ամուսնացել է այն ժամանակ Միրզախան անունը կրող այժմեան Բագարան գիւղում, ունեցել երկու երեխայ, սակայն 1941-1945թթ. Բ. Համաշխարհային պատերազմում զոհուել է ամուսինը, իսկ երկու մանկահասակ երեխաները մահացել են կարմրուկից:

Շուրջ տասը տարի անց Արեգնազն ամուսնացել է երկրորդ անգամ եւ լոյս աշխարհ բերել հինգ երեխայ` երեք տղայ եւ երկու աղջիկ: Ամուսինը` Փայլակը, ով ամուրի էր, այդ ժամանակ արդէն չորս երեխաների հայր էր: Այսպիսով, մեր պատմութեան հերոսուհին միաժամանակ ինը երեխաների մայր է դառնում եւ կարողանում հոգատարութեան եւ աշխատասիրութեան շնորհիւ ոտքի կանգնացնել ընտանիքը` չնայած դժուարութիւններին: Ողջ կեանքում Հայոց ցեղասպանութեան ականատես վերապրածը, ինչպէս բնորոշ է տեղի բնակչութեանը, զբաղուել է այգեգործութեամբ եւ անասնապահութեամբ: Նա ընտանիքի անդամների գնահատմամբ, մշտապէս օգնութեան է հասել հարազատներին, հոգ տարել իւրաքանչիւրի մասին: Արեգնազի մարդկային լաւ յատկանիշների մասին է վկայում նաեւ անսահման հիւրասիրութիւնը, որը վայելելու հնարաւորութիւն է ընձեռւում տուն այցելող ծանօթ-անծանօթներին:

Արեգնազի ժպտերես դէմքը չի անմահացել որեւէ լուսանկարում: Նա ոչնչացրել է իր լուսանկարների արխիւը: Արեգնազն ունի 13 թոռ եւ 8 ծոռ: Այժմ ողջ են նրա երեխաներից միայն երկուսը: Իր ծնողները նոյնպէս երկարակեացներ են եղել: Մայրը ապրել է 105, հայրը` 110 տարի:

Պատմութեան հերոսուհու հետ հանդիպումը մեզ համար առաւել քան սպասուած էր: Նախագծի ստեղծագործական խմբի` նրան գտնելու փորձերը դեռեւս երկու տարի առաջ չէին յաջողուել, քանի որ նա փոխել էր բնակութեան մշտական հասցէն (Էջմիածնի շրջանի Բաղրամեան գիւղից  տեղափոխուել էր Բագարան` դստեր մօտ): Յունիսի 1-ը` Արեգնազ Գրիգորեանի 100-ամեայ տարեդարձը, սպասուած իրադարձութիւն էր ընտանիքի համար, որին մասնակցել է նաեւ մարզի ղեկավարութիւնը:

Արեգնազի դուստրը` Շողիկը, պատմում է, որ մայրիկի ոգեւորութիւնն այնքան մեծ էր, որ անցնող-դարձողներին ճանապարհելու գործընթացը հանգուցալուծուել էր ոտքը կոտրելով: Տարեց կինն ամիսներ անց ապաքինուել է, բայց ոսկրերի ցաւը դեռ վերջնականապէս չի անցել, տեղաշարժւում է յենակներով:

Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում նշանակալի աւանդ ներդրած անձանց` 2005 թուականից շնորհուող` հանրապետութեան նախագահի մրցանակին այս տարի արժանացել են Ցեղասպանութիւնը վերապրած հայ կանայք: Նրանց 2015թ. գարնանը փոխանցուել էր մէկական միլիոն դրամ: Արեգնազ տատիկի համաձայնութեամբ, նրա փեսան` Ասլանը, այդ գումարն օգտագործել է շինարարական նպատակներով` տան ներսում յարմարաւէտ լոգարան կառուցելու համար:

Աղջիկը պատմում է, որ մի քանի ամիս առաջ իրենց գիւղ այցելած մի թուրք լրագրող ցանկութիւն է յայտնել հանդիպելու Արեգնազի տատիկին: Անծանօթին Ցեղասպանութեան հասակակիցն ընդունում է յարգանքով:

Արմաւիրի մարզի ամենատարեց բնակչուհիներից մէկը «Արմենփրես»-ի ստեղծագործական խմբի հետ զրոյցի աւարտին ցանկութիւն է յայտնում սեփական աչքերով հաւաստիանալ, որ լուսանկարները լաւ են ստացուել: Ի նշան հաւանութեան իր տարիքին ոչ այնքան բնորոշ երիտասարդական ոճով բութ մատը վերեւ պարզելով` կարճ նկատում է. «Շատ պարզ նկարներ են»: Ողջ ընթացքում նրա կեանքի դաժան իրադարձութիւնների վերյուշն ընդհատւում էր նաեւ կատակով եւ ժպիտով, իսկ իր համար օրուայ սննդակարգի կարեւոր մաս կազմող մէկ բաժակ սուրճը վայելելու ընթացքում Արեգնազ տատիկը որոշում է կիսուել կեանքի շուրջ իր մտորումներով` մաղթելով հայ ժողովրդին խաղաղութիւն եւ բարեկեցութիւն:

«Արմէնփրես» լրատուական գործակալութեան` երկու տարուայ կենսագրութիւն ունեցող «Ականատեսը» յատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան` Հայաստանի տարածքում բնակուող վերջին կենդանի վկաների յիշողութիւնները: 2013թ. ապրիլից հանրութեան դատին է ներկայացուել շուրջ 30 պատմութիւն: Ականատես վերապրածների պատմութիւնները հաւաքագրելու նպատակով մեր ստեղծագործական խումբը կատարում է վերջին մարզային այցելութիւնները:

Տեսանիւթը եւ լուսանկարները`
Սիւնէ Բարսեղեանի եւ Արաքս Կասեանի

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (17 Նոյեմբեր 1965)

Յաջորդը

Թուրքիոյ Մէջ Հայոց Ցեղասպանութեան Յուշակոթող Կայ Արդէն` «Արմէն» Ճամբարն Է (Ա. Մաս)

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Ա. Աղեքսանդրիոյ Հերոնէն Մինչեւ Սփութնիք

December 8, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

March 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.