Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախեան Ժիհատի Հրաւէրը Անվտանգութեան Նոր Մարտահրաւէր Է Ստեղծում Տարածաշրջանում

Նոյեմբեր 10, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆՆԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Վերլուծաբան

Jihad_111015

Հայաստանի Հանրապետութեան տարածքից ընդամէնը 700 քիլոմեթր հեռաւորութեան վրայ աշխարհն առերեսւում է  ԻԱ. դարի անվտանգութեան գլխաւոր սպառնալիքներից մէկի` Իսլամական պետութեան ՏԱՀԵՇ արիւնոտ  եւ բարբարոս գործունէութեան հետ: Հնագոյն քաղաքակրթութեան գոհարներն ընկնում են մէկը միւսի ետեւից, միլիոնաւոր մարդկային  ճակատագրեր են խեղւում դառնալով իսլամի ծայրայեղ չափաբաժնի գլխաւոր զոհերը: Իսլամական պետութիւն ծայրայեղական կազմակերպութիւնը, որը հիմնուել է 2006 թուականին Իրաքում` որպէս «Քաիտայի» ուղղութիւններից մէկը, այսօր աստիճանաբար ձեռք է բերում պետութեանը բնորոշ յատկանիշներ տարածք, բնակչութիւն, վերահսկողութեան մեքանիզմներ, որոնցից կարեւոր են բանակը եւ կայուն պիւտճէն: Արդիւնքում, 2014 թուականի յունիսի 29-ին Իրաքի Մուսուլ քաղաքում Ապու Պաքր Պաղտատիի գլխաւորած ահաբեկչական խմբաւորման կողմից Իրաքի արեւմուտքում գրաւած տարածքներում հռչակուեց խալիֆայութիւն:

Հռչակման ամսաթիւը պատահական չէ, քանի որ մահմետական աշխարհում այդ օրն սկսւում է Ռամատան սուրբ ամիսը: «Խալիֆայութիւն» բառը նշանակում է խալիֆի ղեկավարութեան ներքոյ գտնուող իշխանութիւն: Խալիֆայութիւն առաջին անգամ ստեղծուել է Մոհամետ մարգարէի մահուանից յետոյ Է. դարում: Իսկ «խալիֆ» բառն արաբերէնից նշանակում է յաջորդ, այսինքն` Մոհամետի հետեւորդ: Խալիֆը հանդիսանում է իսլամական պետութիւնների գլխաւոր հոգեւոր եւ քաղաքական առաջնորդը: Նա հանդիսանում է ամբողջ աշխարհի մահմետականների հոգեւոր առաջնորդը: Նրան յաճախ անուանում են նաեւ ամիր ալ-մուըմինին կամ` հաւատացեալների տիրակալ:

Իսկ ի՞նչ է քարոզում նորօրեայ այս տիրակալը: Նա իր կոչերում յաճախ է նշում, որ իսլամը խաղաղութեան կրօն չէ, եւ իրենք չեն հանգստանայ` մինչեւ երկրագնդի վրայից չվերացնեն կամ դարձի չբերեն անհաւատներին: Պաղտատին ժիհատի կոչ է անում բոլոր մահմետականներին եւ առաջարկում է ամբողջ մարդկութիւնը բաժանել երկու հատուածի մոժահետներ եւ հակառակորդներ` անհաւատներ:

Խալիֆայութեան հիմնական սկզբունքներից էր հետեւեալը` հիմնուել եւ ընդլայնուել: Խալիֆայութիւնը հիմնուեց Իրաքում եւ Սիրիայում գրաւուած տարածքների հաշուին եւ միտում ունի ընդլայնուելու եւ գրաւելու ու ազդեցութեան գօտիներ ստեղծելու այլ տարածքներում եւս: Այսօր համամարդկային այս սպառնալիքի ազդեցութեան ներքոյ է գտնւում Իրաքի, Սիրիայի տարածքների համապատասխանաբար 40 եւ 50 տոկոսը, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիոն մարդ է ապրում: Բացի այս ամէնից` Իսլամական պետութիւնը աշխարհի տարբեր մահմետական երկրներում ունի նաեւ 35 վիլայեթ: Իսկ վերջերս յայտարարեց Հիւսիսային Կովկասում ազդեցութեան գօտի կամ վիլայեթ ստեղծելու մասին` մատնանշելով, որ  հերթը հասնելու է նաեւ Ազրպէյճանին:

Ազրպէյճանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանն, անդրադառնալով Իսլամական պետութիւն ահաբեկչական կազմակերպութեան մուտքին Կովկաս, նշել է. «Իսլամական պետութիւնը երկու հիմնական նպատակներ ունի Կովկասում: Առաջինը` Հիւսիսային Կովկասում, որտեղ անկայունութիւններ հրահրելով, քայլեր է ձեռնարկում` ճնշում գործադրելու Ռուսաստանի վրայ` փոխելու Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ վերաբերմունքը: Իսկ երկրորդ նպատակը շիա դաւանանքի հետեւորդ Ազրպէյճանն է, որի մասին Իսլամական պետութիւնը մէկ անգամ չէ , որ յայտարարել է»:

ԻՊ-ին հարողները ուահապիզմի հետեւորդներ են եւ հակադրւում են իսլամի շիական ուղղութեանը, ուստի պատահական չէ, որ ի տարբերութիւն նախորդ ծայրայեղական կազմակերպութիւնների, որոնք պայքար էին մղում «մեծ շէյթանի» դէմ, այս կազմակերպութիւնն իր պայքարն ուղղում է նաեւ միեւնոյն հաւատակից, սակայն տարբեր դաւանանքի պատկանող ուղղութիւնների դէմ`  որակելով նրանց «փոքր շէյթան»: Ազրպէյճանի բնակչութեան շուրջ 80 տոկոսը իսլամութեան շիա ուղղութեան հետեւորդներ են, իսկ 20-ը` սիւննի: Գնալով Ազրպէյճանում լուրջ վտանգ է ներկայացնում սիւննիզմի  ծայրայեղական ուղղութիւնների տարածումը, որոնք էլ դառնում են դէպի Սիրիա մեկնող եւ Իսլամական պետութեան  շարքերում կռուող մոժահետների հիմնական սնուցման օճախները:

Իրանի Արտեպիլ նահանգի այաթոլլա Սէյիտ Հասան Ամելին Ազրպէյճանում գործող ծայրայեղական կազմակերպութիւնների մասին հերթական զեկոյցում անհանգստութիւն է յայտնել, որ այդ պետութիւնում առկայ Իսլամական պետութիւն ահաբեկչական խմբաւորման ներկայութիւնը լուրջ սպառնալիք է իրանեան նահանգին համար:

Այսօր ստոյգ տուեալներ չկան Իրաքի եւ Սիրիայի տարածքում կռուող Ազրպէյճանի քաղաքացիների վերաբերեալ: Այս թիւը տատանւում է 100-1000 սահմաններում: Ազրպէյճանական պաշտօնական աղբիւրները փորձում են ամէն կերպ թաքցնել կամ  նուազագոյնի հասցնել  ահաբեկչութեան սպասարկու իրենց քաղաքացիների քանակը, սակայն ազրպէյճանական մամուլի մէկի յայտնած տուեալների համաձայն, միայն Սիրիայում արդէն իսկ սպաննել է 200 ազրպէյճանցի:  Ընդ որում` հարկ է փաստել, որ Ազրպէյճանի քաղաքացիներն ընդգրկուած են եւ մարտեր են մղում ոչ միայն Մերձաւոր Արեւելքում գործող ահաբեկչական կառոյցների կազմում, այլ նաեւ մասնակցում են Փաքիստանում, Աֆղանստանում ընթացող ռազմական գործողութիւններին: «Սրբազան պատերազմներին» մասնակցելու շարժառիթը ամենեւին էլ կրօնական պարտքը չէ, այլ` այն հսկայական գումարները, որոնք ստանում են ահաբեկիչ-զինեալները:

Ազրպէյճանի  քաղաքացիների համար ահաբեկիչներին միանալու մի շարք դրդապատճառներ կան, որոնց թւում հարկ ենք համարում նշել երկրի ընկերային-տնտեսական ծանր վիճակը, երիտասարդութեան շրջանում գործազրկութեան բարձր եւ կրթութեան չափազանց ցածր մակարդակը, ինչպէս նաեւ` ալիեւեան վարչակազմի կողմից մօտալուտ պատերազմի եւ յաղթանակի չիրականացուած խոստումը:  Պատահական չէ, որ, օրինակ,  Պաքուից  ընդամէնը մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ գտնուող Սումկայիթ քաղաքը, որը հիմնականում բնակեցուած է փախստականներով եւ ընկերային ծանր վիճակում գտնուող քաղաքացիներով, դարձել է ահաբեկչութեան հիմնական օճախներից մէկը:

Բայց կայ նաեւ մետալի միւս երեսը:  Չնայած տարածուած կարծիքին, որ ահաբեկիչների շարքերը համալրած ազրպէյճանցիները կռւում են յանուն փողի, Կովկասի մահմետականների առաջնորդ Ալահշուքիւր Փաշազատեն մէկ անգամ չէ, որ դժգոհել է` նշելով, որ իսլամական ծայրայեղականութիւնը տարածում է գտնում նաեւ մեծահարուստ ազրպէյճանցիների որդիների շարքերում: Դրանք  մի քանի դէպքեր են, սակայն անհանգստութիւն են առաջացնում Ազրպէյճանի հոգեւոր ղեկավարութեան շրջանում:

Յատկանշանական է, որ ազրպէյճանցիները յանուն փողի կռւում են ինչպէս Իսլամական պետութեան շարքերում, այնպէս էլ` Ասատին սատարող վարձկանների թւում: Իսլամական պետութեան հովանաւորութեան տակ գտնուողները Սիրիա են ներթափանցում Թուրքիայի, իսկ Ասատի աջակիցները` Իրանի տարածքով: Եւ  ստացւում է այնպէս, որ յանուն փողի Ազրպէյճանի մի շարք քաղաքացիներ մարտնչում են  հակամարտ ճակատներում, ինչո՞ւ չէ` նաեւ միմեանց դէմ:

Մօտ կամ հեռու ապագայում պատերազմը Մերձաւոր Արեւելքում կը վերջանայ, եւ մոժահետները տուն կը վերադառնան, որն իսկական քաոսի կը վերածի մեր հարեւան պետութիւնը:  Փորձենք անդրադառնալ այն մարտահրաւէրներին, որոնք պայմանաւորուած կը լինեն ծայրայեղականների վերադարձով: Այդ մարտահրաւէրները սպառնալու են ոչ միայն Ազրպէյճանին, այլեւ` ողջ տարածաշրջանին:

Վերադառնալուն պէս իսլամական-ծայրայեղականների թիրախը կը լինեն գործող իշխանութիւնները, որոնց կը փորձեն բերել «ճշմարիտ» դաւանանքի: Իրատեսական ենք համարում իսլամական ընդդիմութեան ձեւաւորումը, որը կարող է լրացնել Ազրպէյճանում  ընդդիմութեան դաշտը: Ազրպէյճանում «Իսլամական ընդդիմութեան» վտանգն իրական է համարում նաեւ կրօնական կառոյցների գծով պետական յանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ, փորձագէտ Էլչին Ասկերովը: «Չնայած ներկայ դրութեամբ այդ վտանգը դեռեւս փոքր է, բայց ասել, թէ այն բացակայում է, ճիշդ չէ: Ժիհատի համար Մերձաւոր Արեւելք գնացողները մի օր կը վերադառնան: Նրանք հաւանական վտանգի աղբիւր են Ազրպէյճանում: Չի բացառւում, որ նրանք կ՛աշխուժանան քաղաքական ուղղութեամբ եւս»,- կարծում է նա:

Հաշուի առնելով այս վտանգը` Ազրպէյճանի կրօնական եւ քաղաքական ղեկավարութիւնը փորձում է ժիհատականների հնարաւոր  թիրախային նետը ուղղել արցախեան հակամարտութեան ուղղութեամբ:  Մէկ անգամ չէ, որ  Կովկասի մահմետականների առաջնորդ Ալահշուքիւր Փաշազատէն Ազրպէյճանի քաղաքացիներին կոչ է արել չմեկնել օտար ափեր, այլ` ժիհատն իրականացնել Արցախի տարածքում: Սա արցախեան հակամարտութեանը կրօնական երանգաւորում տալու ակնյայտ փորձ է, որ կարող է  բացասական հետեւանքներ ունենալ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ հէնց նոյն Ազրպէյճանի համար:

Արցախեան հակամարտութիւնն ի սկզբանէ չի ունեցել կրօնական ուղղուածութիւն, քանի որ Խորհրդային Միութեան անհաւատութեան երկարատեւ ժամանակաշրջանում կրօնի ազդեցութեան մասին կարելի է խօսել մեծ վերապահումով:  Սկսած 1992 թուականից, Հայտար Ալիեւի ջանքերով, փորձ արուեց հիմնախնդրին հաղորդել կրօնական  բնոյթ` ակնկալելով իսլամական աշխարհի ներկայացուցիչների քաղաքական, ռազմական, տնտեսական աջակցութիւնը: Նման քարոզչութիւնը պարարտ հող գտաւ մի շարք իսլամադաւան երկրների շրջանում: Օրինակ` Փաքիստանը արցախեան հակամարտութեան պատճառով ցայսօր  դիւանագիտական յարաբերութիւններ չի հաստատել Հայաստանի Հանրապետութեան հետ:

Հօր քաղաքականութիւնը շարունակում է նաեւ որդի Ալիեւը, ինչն էլ կարող է դառնալ սեփական  իշխանութիւնը կորցնելու պատճառներից մէկը: Արցախեան հակամարտութիւնը ներկայացնելով որպէս կրօնական հակամարտութիւն` Ազրպէյճանը պատերազմի հաւանական գօտի է ստեղծում ժիհատականների համար, որոնց հրապարակած քարտէսում մեր տարածաշրջանը եւս ընգրկուած է խալիֆայութեան մէջ: Մերձաւոր Արեւելքում որոշակի խնդիրներ լուծելուց յետոյ «իսլամական պետութեան» գրոհայինները, Թուրքիայի տարածքը հատելով` կարող են յայտնուել Նախիջեւանում, իսկ այնտեղից էլ ծաւալուել դէպի Արցախ եւ դէպի արեւելք: Բնականաբար մեծ վտանգ կայ, որ  արմատականները կարող են յարձակուել նաեւ Հայաստանի վրայ, սակայն, դիտարկելով նրանց գործողութիւնների տրամաբանութիւնը, կարծում ենք, որ ռազմական գործողութիւնների առաջնային թիրախ կարող է հանդիսանալ Ազրպէյճանը, որը  քարիւղային պահովուածութեամբ կը բաւարարի իսլամականների ախորժակը:

Որքան էլ Իսլամական պետութեան ներկայացուցիչները հռչակում են ժիհատի մասին, այնուամենայնիւ` նրանք պատերազմում են յատկապէս այն վայրերում, որտեղ կան ածխաջրածնային հարուստ աղբիւրներ եւ գումարային ինքնաբաւութեան հնարաւորութիւն: Բացի այդ, նրանց գաղափարախօսութեան մէջ առանցքային դեր ունի «փոքր շէյթանի» կամ շիաների դէմ պայքարը, ուստի Ազրպէյճանի այս քաղաքականութեան սուրն առաջնային վտանգ է ներկայացնում հէնց իր համար: Սա նշանակում է նաեւ, որ Ազրպէյճանի իշխանութիւնների անհեռատեսութիւնը վտանգի տակ է դնում նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգութիւնը: Իսլամական ծայրայեղականների մուտքը տարածաշրջան կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ ոչ միայն հարաւկովկասեան հանրապետութիւնների, այլ նաեւ Իրանի համար, որը եւս արմատականների հեռահար թիրախում է գտնւում:

Գիտակցելով ստեղծուած իրավիճակի լրջութիւնը` կարեւոր է, որ այս ոլորտում Հայաստանն ու Իրանը խորացնեն համագործակցութիւնը: Արցախեան պատերազմի տարիներին Իրանը կարեւորագոյն դերակատարութիւն ունեցաւ Իսլամական համաժողով կազմակերպութեան շրջանակներում արցախեան հակամարտութեանը  կրօնական երանգաւորում տալուց խուսափելու հարցում: Հարկ է, որ Հայաստանը, օգտագործելով Իրանի հետ  աւանդական բարեկամական կապերը եւ իսլամական աշխարհում ունեցած նրա կշիռը, հէնց մահմետական երկրներում բարձրացնի իրազեկութիւնը եւ սանձ հակամարտութեանը կրօնական բնոյթ տալու Ազրպէյճանի ջանքերը: Եթէ Իսլամական պետութիւնը հասնի մեր տարածաշրջան, ապա այդ պարագայում արդէն առկայ հակամարտութիւնները երկրորդական բնոյթ կը կրեն, եւ տարածաշրջանի երկրները ստիպուած կը լինեն միասնաբար պայքարել կործանարար չարիքի դէմ:

Հաշուի առնելով վերահաս վտանգի առկայութիւնը` կարեւոր է նաեւ խնդիրն ընգրկել հայ-ազրպէյճանական բարձրաստիճան բանակցութիւնների օրակարգ  եւ փորձել կանխարգելիչ ծրագիրներ մշակել: Ահաբեկչութեանը դիմագրաւելոււ վտանգը կարող է դառնալ այն ազդակը, որից էլ,  հնարաւոր է, սկսուի հայ-ազրպէյճանական համագործակցութիւնը:

Անալիտիկոն

Նախորդը

Տոնպասի Օրինակով Հայկական Եւ Ազրպէյճանական Ծանր Սպառազինութիւնների Յետքաշում. Ռուս Փորձագէտի Բանաձեւը

Յաջորդը

Հայ Գիրի Եւ Դպրութեան Տօնը Ս. Խաչ-Հարպոյեան Վարժարանին Մէջ

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?