Հայկական Մշակութային Արժէքների Ոչնչացումն Ու Դրա Հետեւանքները 1894-1896-ի Համիտեան Կոտորածների Տարիներին ( Մաս Բ.)
ՍԵԴԱ ՊԱՐՍԱՄԵԱՆ Գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, միսիոնար Եոհաննես Լեփսիուսը, ով 1896թ. գարնանը շրջել է Փոքր Ասիայում եւ վկայութիւններ հաւաքել կոտորածների ականատեսներից, գրում է. «Երզնկայի մէջ հայ կաթոլիկ եկեղեցին հասարակաց ճեմիշի (արտաքնոցի) վերածեցին: Հիւսնիմանսուրի մէջ եկեղեցին փլուեցաւ եւ սկիհը ճեմիշ նետեցին, ժանտարմները ծիսական հանդերձները հագան եւ հայհոյութիւններով պատարագը ծաղրեցին»: Յաճախ հոգեւոր հաստատութիւնը պղծելուց յետոյ գազազած ամբոխը ոչնչացրել է նաեւ բազմադարեան վանքերի...













