Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ձախողման Դատապարտուած Մարտավարութիւն. Եւ` Թուրքական Երազանք Ամերիկեան Քոնկրեսի Մասին

Ապրիլ 8, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Թուրքական իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան մէջ վերջին ժամանակներս նկատուող նոր մարտավարութիւնը եւ  յատկապէս ամերիկեան ուղղութեամբ դիւանագիտական ջանքերի աշխուժացումն անզէն աչքով տեսանելի են:

Պաշտօնական Անգարայի ձեռնարկած քայլերում այդ երկրի իշխանութիւնների անհանգստութիւնն է` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին միջազգային հանրութեան կեցուածքի եւ, մասնաւորապէս, Միացեալ Նահանգների նախագահի ամէնամեայ ելոյթի հնարաւոր շեշտադրումների հետ կապուած: Թուրքական իշխանութիւնների գործելաոճն ու ամենատարբեր մակարդակներով հնչեցրած յայտարարութիւնները բացայայտում են այդ մարտավարութիւնը. Հայոց ցեղասպանութիւնը ներկայացւում է այլ բառերով` «ընդհանուր ցաւ», «տխուր իրադարձութիւններ», որ այդ «ցաւալի իրադարձութիւններին» զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլեւ` իսլամացուած այլ ազգութիւնների ներկայացուցիչներ: Ժխտողականութեանը զուգահեռ,  փորձ է արւում ճնշում գործադրել միջազգային հանրութեան վրայ` ճանաչման հետագայ գործընթացը խոչընդոտելու առումով, եւ եթէ ուշադրութիւն դարձնենք այդ երկրի նախագահի, վարչապետի եւ քաղաքական միւս դէմքերի արտայայտութիւններին, ապա պարզ տեսանելի է դառնում նպատակակէտը:

Սակայն նպատակը մէկ բան է, դրան հակասող իրականութիւնը` մէկ այլ բան: Թուրքիան իրեն պարտուած է զգում եւրոպական ուղղութիւնում. նրան ափերից հանել է Եւրախորհրդարանի առաջատար քաղաքական ուժի` Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան Քաղաքական վեհաժողովի մարտի 3-ին ընդունած բանաձեւը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ: «Հայոց ցեղասպանութիւն. թուրքական պատասխանատուութիւն եւ եւրոպական արժէքներ» խորագիրը կրող բանաձեւում դատապարտուել է անցեալ դարասկզբին իրականացուած ոճրագործութիւնը, Թուրքիային կոչ է արուել ճանաչել այն: Նշուած է, որ մի շարք երկրների` Գերմանիայի,  Մեծն Բրիտանիայի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսայի արխիւներում կան անհերքելի ապացոյցներ` երիտթուրքական կառավարութեան կողմից Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան իրականացման մասին: Բանաձեւը դատապարտում է Թուրքիայում հայկական հազարաւոր մշակութային յուշարձանների ոչնչացումը: Կոչ է արուել առերեսուել սեփական պատմութեան հետ, ի վերջոյ ճանաչել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, վճարել փոխհատուցում, ինչպէս յարիր է եւրոպական երկրին, եւ առանց սահմանափակման` ապահովել հայերի վերադարձի եւ իրենց ազգային օճախի հետ անվտանգ վերամիաւորուելու իրաւունքը:

Բանաձեւում կոչ է արւում Եւրոպական Միութեան, Եւրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպութիւններին, բարի կամքի տէր բոլոր մարդկանց` անկախ իրենց ազգային ու կրօնական պատկանելութիւնից, միաւորել ջանքերը պատմական արդարութիւնը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանութեան անմեղ զոհերին յարգանքի արժանի տուրք մատուցելու գործում:

Յենուելով ԵԺԿ-ի ընդունած բանաձեւի վրայ` Եւրոպական խորհրդարանը մարտի 12-ին ներկայացրել է մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան մասին իր տարեկան զեկոյցը, որում նա եւրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Զեկոյցի 77-րդ կէտում նշուած է. «Առջեւում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է, Եւրոպական խորհրդարանն անդամ բոլոր երկրներին կոչ է անում իրաւական առումով ճանաչել այն, ինչպէս նաեւ Եւրոպական Միութեան անդամ երկրներին ու հիմնարկութիւններին կոչ է անում հետագայում ներդրում ունենալ դրա ճանաչման մէջ»:

Զեկոյցի հրապարակումից երկու օր անց` մարտի 14-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան մամուլի քարտուղար Թանժու Պիլկիչը հանդէս է եկել յայտարարութեամբ` քննադատելով Եւրոպական խորհրդարանի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու կոչը: Թուրք պաշտօնեայի կարծիքով, կոչը միակողմանի մօտեցման դրսեւորում է, տրամաբանութիւնից եւ օրինականութիւնից զուրկ պահանջներով փաստաթուղթ:

Պիլկիչը իւրովի է մեկնաբանել ԵԺԿ-ի բանաձեւի այն հատուածը, որում յոյս է յայտնւում առ այն, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կը բացի հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում: Ի դէպ, հէնց այս տողերով է եզրափակւում ԵԺԿ-ի բանաձեւը: Հակառակ դրան` Թուրքիայի արտաքին գործոց նախարարութեան մամուլի քարտուղարը գտնում է, որ նման քայլերը կարող են վնասել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը: Հասկանալի է` Պիլկիչի համար ընդունելի չեն եւրոպական արժէքները, որովհետեւ դրանք քարոզում են Ցեղասպանութեան ճանաչում ու դատապարտում, ինչը կարող է հիմք հանդիսանալ  հաշտեցման գործընթացի համար:

Թուրքական տրամաբանութիւնն ուրիշ է. ճանաչումն է վնասում հաշտեցման գործընթացին: Պարզ է, որ նման տրամաբանութեան բախուելու պատճառով է Եւրամիութիւնն իր դռները փակել այս պետութեան առջեւ: Եւրոպական ընտանիք մտնել ցանկացողը գոնէ պէտք է առաջնորդուի այդ ընտանիքի դաւանած արժէքներով:

Թուրքական դիւանագիտութիւնը  որոշել է աշխուժութիւն ցուցադրել Միացեալ Նահանգներում. Թուրքիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերտար Քըլըճը մասնակցել է Ուաշինկթընում կայացած թուրք-ամերիկեան կազմակերպութիւնների դաշինքի` 35-րդ խորհրդաժողովին, որի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան թեմային: Թուրքական «Անատոլու» լրատուական գործակալութեան տարածած տեղեկատուութիւնից երեւում է, որ Քըլըճը բացայայտօրէն ասել է այն, ինչ ուզում էր.  իրենք շարունակելու են Միացեալ Նահանգներում Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ պայքարը: Կոչ է արել գործադրել միասնական ջանքեր` այդ պայքարը յաջողութեամբ պսակելու համար:

Թուրք դեսպանը բացայայտել է իր գլխաւոր թիրախը` ասելով, թէ իրեն ցաւ է պատճառում այն, որ «հայերն աշխատում են պատմական իրադարձութիւնները մեկնաբանել միակողմանի եւ ատելութիւն ու թշնամութիւն տարածել», եւ որ հայերի նպատակն է Միացեալ Նահանգներին ստիպել ճանաչել Ցեղասպանութիւնն ու դրանով փճացնել թուրք-ամերիկեան յարաբերութիւնները:

Դեսպանի այս յայտարարութիւնը մէկ անգամ եւս վկայում է, որ Թուրքիան ոչ միայն չի հրաժարւում ժխտողական քաղաքականութիւնից, այլեւ  իրազեկում է շօշափելի նպատակի` ամերիկեան օրէնսդիր մարմնում հակահայկական քաղաքական գիծ տանելու մասին: Ուշադրութիւն դարձնենք դեսպանի մէկ այլ մտքի. պայքարի լաւագոյն ուղին Միացեալ Նահանգների Քոնկրեսում ներկայացուցչութիւն ապահովելն է: Միացեալ Նահանգներ-Թուրքիա յարաբերութիւնների ներկայ պայմաններում, երբ ակնյայտ է ամերիկեան վարչակարգի` Մերձաւոր Արեւելքում Թուրքիային զսպելու քաղաքականութեան ռազմավարութիւնը, ակնկալել, թէ Քոնկրեսում կը յաջողուի ապահովել Անգարայի  ուզած ներկայութիւնը, կատարեալ անհեթեթութիւն է: Թուրքական անհեթեթութիւն, կամ էլ` էրտողանական անկատար երազանք:

Նկատի ունենանք, որ Թուրքիան նոր մարտավարութիւն է որդեգրել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականութեան ոլորտում: Յայտնի է, որ այնտեղ  պատրաստւում են Ազգային մեծ ժողովի յունիսի 7-ի ընտրութիւններին, եւ թուրքական իշխանութիւններն առանձնայատուկ ուշադրութիւն են դարձնում հայ թեկնածուներին: Պարզից էլ պարզ է, որ այդ երկրում խնդիր է դրուած ժխտողականութեան գործընթացում ներգրաւել նաեւ հայ մտաւորականներին: Թուրքական պետութիւնը, չգիտես ինչու, համոզուած է, որ ընտրուած հայ պատգամաւորների ջանքերով հեշտութեամբ կարելի է լուծել այդ խնդիրը:

Հայկական թուրքագիտական աղբիւրների փոխանցմամբ` Մէճլիսի (խորհրդարան) ընտրութիւններում հայ թեկնածուներ կարող են լինել առաջին հերթին իշխող` Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնից, ինչպէս նաեւ` քրտական Ժողովուրդների դեմոկրատական եւ քեմալականների Ժողովրդահանրապետական կուսակցութիւններից: Ակներեւ են թուրքական վերնախաւի հաշուարկները` հայ թեկնածուներին ընդգրկել նաեւ ոչ իշխանական, բայց իշխանութեան կողմից կառավարելի քաղաքական ուժերում, ինչը թոյլ է տալիս յստակ պատկերացում կազմել նրանց ապագայ խորհրդարանական գործունէութեան մասին:

Ընդհանրացումն այսպիսին է. թուրքական նոր մարտավարութիւնը դատապարտուած է ձախողման` թէ՛ արտաքին եւ թէ՛ ներքին քաղաքականութեան առումով: Դրական ոչինչ չեն խոստանում 100-րդ տարելիցին առնչուող նրանց կազմակերպական աշխատանքները քաղաքական, դիւանագիտական ու գիտական հարթակներում` ժխտելու Հայոց ցեղասպանութիւնը, հայութեան մի հատուածի հայրենազրկումն ու ունեցուածքի բռնագրաւումը: Ինչպէս նաեւ յաջողութիւն չեն խոստանում երկրի ներսում հայ մտաւորականներին պետական քաղաքականութեան գործիք դարձնելու,  նրանց հակահայկական քարոզչութեան մէջ ներգրաւելու ձգտումները:

«Ազատ Արցախ»

Նախորդը

«Ազդակ»` Ութսունութ Տարիներու Ծառայութեան Ընդմէջէն. Հայաբնակ Թաղերու Աստիճանական Վերականգնում Եւ Պիքֆայայի Նահատակաց Յուշարձանին Ռմբահարումը

Յաջորդը

Հայկական Մշակութային Արժէքների Ոչնչացումն Ու Դրա Հետեւանքները 1894-1896-ի Համիտեան Կոտորածների Տարիներին ( Մաս Բ.)

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?