Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ականատեսը». Հայ Երիտասարդներին Ապրելու Ու Զօրանալու Մաղթանքով` 105-Ամեայ Արաքսի Ենգոյեան

April 7, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

Պատրաստեցին ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ եւ ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆԸ

4-07-15_hay-yerdsrtnrin-1Եթէ անգամ ժամանակը կարողանում է փոխել մարդկանց դիմագծերը`ընդգծելով ծերութիւնը, ապա այն անկարող է թաքցնել հէնց առաջին հայեացքից մատնող բարութիւնը, որն ամէնից լաւ է բնութագրում 1910 թ. Կարսում ծնուած Արաքսի Ենգոյեանին: Կոտայքի մարզի ամենատարեց բնակիչներից մէկի` Հայոց ցեղասպանութեան ականատես-վերապրածի հայրենիքը Կարսն է:

«Թուրքիայից է գաղթել, Ղարսից, գիւղի անունը չեմ յիշում: Սկզբում եկել են Բէզաքլու գիւղ, որն այժմ կոչւում է Սարանիստ, ապա գնացել Գեղաշէն, այնտեղից էլ Արամուս»,– կեսրոջ ընտանիքի պատմութիւնը մեզ է ներկայացնում հարսը` Աիդան, ով գաղթի մասին առաւել շատ լսել է Արաքսիի ամուսնու` Խաչիկի պատմածներից:

Պատմական հայրենիքի հետ մեր հերոսուհուն կապել են ոչ այնքան յիշողութիւնները, որքան հանդիպումը ամուսնու` նոյնպէս ղարսեցի Խաչիկի հետ, ով յայտնուել էր Գիւմրիի ամերիկեան որբանոցում: Արաքսին գաղթել է Արեւելեան Հայաստան ծնողների հետ, քոյրեր կամ եղբայրներ չի ունեցել:

Պատմական Տեղեկանք

Կարսում են ծնուել հայ մշակոյթի ու գիտութեան մի շարք երախտաւորներ, այդ թւում` բանաստեղծ Եղիշէ Չարենցը: Կարսը (կոչուել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրեանի աջակողմեան վտակ Կարս գետի ափին է` բլուրներով շրջապատուած բարեբեր դաշտում: 1918 թ.-ի ապրիլի 25-ին Անդրկովկասեան սէյմը լաւ զինուած կայազօր ունեցող Կարսն առանց կռուի յանձնել է թուրքերին. 1919 թ.-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետութեանը (1918-1920 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիւ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զօրքերը, կրկին առանց դիմադրութեան, գրաւել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ.-ի մարտի 16-ի Մոսկուայի պայմանագրով Կարսը յանձնուել է Թուրքիային: 2010 թ. դրութեամբ 65 հազար բնակիչ (հիմնականում` քրտեր եւ թուրքեր) ունեցող գաւառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայէթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական յուշարձաններից ամենաարժէքաւորը մայր եկեղեցին է (Ժ. դար): Յայտնի էին նաեւ հայկական Ս. Նշան, Ս. Աստուածածին, Ս. Գրիգոր, Ս. Մարիամ, Ս. Առաքելոց, ինչպէս եւ Միքայէլ Հրեշտակապետի ռուսական եւ Ս. Գէորգ յունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշէն 3 կամուրջները եւ այլ շինութիւններ:

Տարեց կինը չորս տարի առաջ կորցրել է միակ որդուն, այժմ ապրում է նրա կնոջ, երեխաների ու թոռների հետ:

4-07-15_hay-yerdsrtnrin-2Գաղթի մասին հազուադէպ յիշելիս երգել է «Արազն անցայ էն կուռը» երգը, որը եւս մէկ անգամ կատարելու առաջարկը մերժեց` «Դու երգի», փոխարէնը առաջարկելով:

Արդէն եօթ տարի է ականատես-վերապրածը անկողնային է, տարիներ առաջ ջարդել էր ոտքը, որից յետոյ չվերականգնուեց: Նախքան առողջական խնդիրներն աշխուժօրէն զբաղւում էր կենցաղային գործերով:

«Այնքան լաւ բնաւորութիւն ունի, բարի է, խելօք, խեղճ, վերին աստիճանի աշխատող», հաւաստիացնում է Աիդան:

Աշխատասիրութեամբ աչքի ընկնող կինը, հարսի խօսքով` ոչ միայն երբեւէ վատութիւն չի արել ոեւէ մէկին, այլեւ որեւէ վատ խօսքի չի արժանացրել: Նա աշխատել է գիւղի կոլխոզում: Ողջ կեանքում հպարտօրէն յիշել է Մոսկուա այցելութիւնը:

«Բրիգադիրը, որպէս առաջատար աշխատողի, եւս երկուսի հետ, իրեն տարել է Մոսկուա: Տարիքի համեմատ կոլխոզի ժողովուրդը զարմացել է իր աշխատասիրութեան վրայ, միշտ ասել են, գաղթած է, դրա համար իր բնաւորութիւնը լրիւ ուրիշ է», մէջբերում է հարսը` յաւելելով, որ Արամուսում իր կեսուրը վայելում է համագիւղացիների յարգանքը:

4-07-15_hay-yerdsrtnrin-3«Սուրճ բացարձակ չի խմում, շատ ժամանակ առաջ կոլխոզում էր փորձել սուրճի համը, վատացել էր, այնուհետեւ առհասարակ չի խմում, իւղոտ բաներ չի սիրում, մսեղէն` նոյնպէս, փոխարէնը նախընտրում է թոնրի թարմ լաւաշ», պատմում է հարսը, ով լաւ է յիշում կեսրոջ պատրաստած դդումով ճաշերի համը:

Զրոյցին կիսաբաց աչքերով հետեւող Արաքսին միայն վերջում համաձայնեց մի քանի խօսք ուղղել երիտասարդներին:

4-07-15_hay-yerdsrtnrin-4«Ուրախութեամբ գնան, ուրախ սրտով, առողջութիւն եւ երկար կեանք, ապրէք եւ զօրանաք», ընդգծում է տարեց կինը, ով վաղ առաւօտից օրհնում է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլեւ` բոլորին:

Այս ընտանիքում աւանդոյթ է առաջինը բարեւել աւագ տատին, ուտելիքի առաջին բաժինն առանձնացնել հէնց նրա համար:

«Իմ հարսը նրան շատ է յարգում, խնամում քաղցր լեզուի, լաւ վերաբերմունքի համար», նկատում է Աիդան:

4-07-15_hay-yerdsrtnrin-5Ենգոյեանների տան բակում կանգուն է աւելի քան յիսուն տարուայ պատմութիւն ունեցող, ինչպէս իրենք են անուանում, «շէկ մատուռը», որը գործում է Սուրբ Յակոբ եկեղեցու հարեւանութեամբ: Ընտանիքի անդամների կողմից կառուցուած այս հոգեւոր շինութիւնը գիւղաբնակների համար փոքրիկ աղօթատեղի է, ուր կարող են այցելել նաեւ բոլոր ցանկացողները: Տարիներ առաջ, Արաքսին անձամբ է զբաղուել մատուռի մաքրման, բարեկարգման աշխատանքներով: Շատերի նման նա ունի ընկերային աջակցութեան, ուշադրութեան կարիք:

4-07-15_HayYeridasartnerin6Շուրջ երկու տարուայ կենսագրութիւն ունեցող «ականատեսը» յատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան` Հայաստանի տարածքում բնակուող վերջին կենդանի վկաների յիշողութիւնները: Ականատես-վերապրածների պատմութիւնների հետքերով «Արմէնպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելութիւնները:

 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչեանի

«Արամուս»

 

 

Նախորդը

Օտար Շահերի Խմբերգը Չի Կարող Խանգարել Արցախի Կողմից Իր Իրաւունքների Իրացմանը

Յաջորդը

«Մեծ Նուաճում Է Մեզի, Երբ Մեր Ազգը, Մեր Արուեստը Կը Ներկայացնենք Արտաքին Աշխարհին Եւ Հետաքրքրութիւն Կը Ստեղծենք Մեր Մշակոյթին Հանդէպ» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Նունէ Աւետիսեան

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Բ. Պաղ Պատերազմէն Մինչեւ Արեւի Խուզարկու

December 9, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

Հրթիռապատում Ա. Աղեքսանդրիոյ Հերոնէն Մինչեւ Սփութնիք

December 8, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

March 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.