Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկական Մշակութային Արժէքների Ոչնչացումն Ու Դրա Հետեւանքները 1894-1896-ի Համիտեան Կոտորածների Տարիներին ( Մաս Բ.)

Ապրիլ 8, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԵԴԱ ՊԱՐՍԱՄԵԱՆ

Գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, միսիոնար Եոհաննես Լեփսիուսը, ով 1896թ. գարնանը շրջել է Փոքր Ասիայում եւ վկայութիւններ հաւաքել կոտորածների ականատեսներից, գրում է.

«Երզնկայի մէջ հայ կաթոլիկ եկեղեցին հասարակաց ճեմիշի (արտաքնոցի) վերածեցին: Հիւսնիմանսուրի մէջ եկեղեցին փլուեցաւ եւ սկիհը ճեմիշ նետեցին, ժանտարմները ծիսական հանդերձները հագան եւ հայհոյութիւններով պատարագը ծաղրեցին»:

Յաճախ հոգեւոր հաստատութիւնը պղծելուց յետոյ գազազած ամբոխը ոչնչացրել է նաեւ բազմադարեան վանքերի ու եկեղեցիների սրբապատկերները, զարդաքանդակներն ու խաչքարերը, հրկիզել ազգային հաստատութիւնները: 1895թ. միայն Բաբերդում ու շրջակայքում կողոպտուել ու հրկիզուել է 36 եկեղեցի, Երզնկայի գաւառում` 12 վանք, Սպարկերտում հիմնայատակ աւերուել են բոլոր եկեղեցիներն ու վանքերը, իսկ դրանց մի մասը վերափոխուել է մզկիթի:

1894-96թթ. կոտորածների ու աւերածութիւնների քաղաքականութիւնը թէեւ ուղղուած է եղել հիմնականում հայերի դէմ, այդուհանդերձ, դրանից զերծ չեն մնացել նաեւ ասորիներն ու նրանց ազգային հաստատութիւնները: 1898թ. Վանի ռուսական փոխհիւպատոս Վլ. Մաեւսկին, վկայակոչելով նեստորական ասորի վերապրածներից մէկի` մելիք Ապտիշոյի պատմածը, գրում է, որ 1896թ. կոտորածների ժամանակ ասորիները եւս մեծ կորուստներ են ունեցել, եւ որ բազմաթիւ շինութիւնների հետ մէկտեղ քարուքանդ են արուել նաեւ ասորական եկեղեցիները:

Համիտեան կոտորածների ընթացքում հայկական վանքերի ու եկեղեցիների ոչնչացման առաւել յաճախ եւ կրկնուող եղանակներից է եղել նաեւ դրանց փոխակերպումը մզկիթների: Յուշարձանների ոչնչացման այս եղանակը դարձեալ ուղեկցուել է ծիսական-կրօնական արարողակարգային այնպիսի տարրերով, ինչպիսիք են` մուսուլման հոգեւորականի կողմից խաչի ու զանգի տապալումը եւ էզանի կոչը զանգակատնից, հայ հոգեւորականին բռնի ու հրապարակայնօրէն մուսուլմանացնելը եւ այլն: Հարկ է նշել, որ այլատեացութեան նմանատիպ դրսեւորումները յաճախ խրախուսուել կամ ուղղորդուել են հէնց թուրք պաշտօնեաների կողմից, ովքեր, թերեւս, իրենց վարքագծով փորձել են օրինակ ծառայել մահմետական զանգուածների համար: Այսպէս, Ուրֆայի կոտորածի կազմակերպիչներից մէկը` Հուսէյն փաշան, ով բազմիցս երդուել էր, որ եկեղեցին գրաւելուն պէս էզանի կոչն այնտեղ պէտք է հնչեցնի, 1895թ. դեկտեմբերի 17-ի վաղ առաւօտեան` յարձակումից առաջ, անձամբ է եկել եկեղեցի` արարողութեանը ներկայ գտնուելու ցանկութեամբ:

Հայերի ու նրանց ազգային-մշակութային հաստատութիւնների հանդէպ կոյր ատելութեան համատարած երեւոյթի հետ մէկտեղ եղել են նաեւ բացառութիւններ: Համիտեան կոտորածների տարիներին, ի տարբերութիւն Վանի շրջակայ գիւղերի սրբավայրերի, որոնց մեծ մասը հրկիզուել է ու աւերուել, բուն քաղաքը (թէ՛ բնակչութիւնը եւ թէ՛ շինութիւնները) համեմատաբար քիչ է տուժել` շնորհիւ չերքեզ հազարապետ Էմին բեկի: Նոյն կերպ եւ Մոկսի գաւառապետ Մահմուտզատէ-Պէյտուլլահ-պէյը, ով կոտորածի սկզբին բացակայել էր Մոկսից, Վանից շտապ վերադարձել է ու կանխել տեղի հայութեան կոտորածներն ու աւերածութիւնները: Ուչքիլիսէի (գիւղ Պայազիտի գաւառում) Ս. Յովհաննու վանքն ու շրջակայ գիւղերն աւերումից խուսափել են շնորհիւ հայտարանցի Մուսթաֆա բեկի, որին օգնել են Միրվա եւ Նատի աղաները: 1895-96թթ. շնորհիւ մի ազդեցիկ թուրքի` Զապիթա Մեմուրուի, ջարդերից ու աւերածութիւններից խուսափել է նաեւ Չմշկածագ քաղաքը (Խարբերդի նահանգ), թէեւ քրտերին յաջողուել է թալանել ու աւերել դրա շրջակայ գիւղերի հայերին պատկանող տներն ու եկեղեցիները (առաւել մեծ վնասներ են կրել Միատուն, Մուռնա, Բասաբուն, Բեդրեթիլ գիւղերը):

Այսպիսով, չնայած վերը նշուած ազդեցիկ դէմքերի միջամտութիւններին, այնուամենայնիւ, 1894-96թթ. թէ՛ Վանի եւ թէ՛ յատկապէս Խարբերդի նահանգներում հայկական մշակութային արժէքների կորուստը զգալի է եղել: Ըստ սկզբնաղբիւրներից մէկի` Վանի նահանգի միայն ութ շրջաններում հաշուել են 125 կողոպտուած, աւերուած եկեղեցիներ ու վանքեր: Ինչ վերաբերում է Խարբերդին, ապա թալանն ու աւերածութիւնները ներառել են նահանգի գրեթէ բոլոր բնակավայրերը: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին ուղղուած 1895թ. դեկտեմբերի 14-ի թուակիր մի նամակից տեղեկանում ենք, որ Խարբերդի վիլայեթում կոտորածն սկսուել է հին տոմարով հոկտեմբերի 10-ին Բերդակ գիւղի (Չարսանճագի գաւառ) վրայ տեղի ունեցած յարձակումով եւ տարածուել շրջակայ գիւղերում. գրեթէ ամէնուր ազգային հաստատութիւնները` վանքերը, եկեղեցիները, պղծուել են ու հրկիզուել, իսկ քահանաներն ու ուսուցիչները կոտորուել են առանձնակի դաժանութեամբ: 1895թ. Խարբերդի կոտորածից զերծ մնացած եզակի բնակավայրերից էր Ակն քաղաքը: Սակայն արդէն 1896թ. սեպտեմբերին այն աւերելու համար Երզնկայից զօրք է բերուել: Վերին թաղը, որը զուտ հայաբնակ էր, ամբողջովին աւերուել է, այդ թւում եւ` Ս. Աստուածածին եկեղեցին: Ըստ Պլիսի հաղորդման, միայն 1895թ. հոկտեմբերի ջարդերից յետոյ Խարբերդի նահանգի բնակավայրերում հաշուուել է 211 աւերուած եկեղեցի, վանք ու դպրոց, որոնցից 108-ը` Խարբերդ քաղաքում եւ շրջակայ 59 գիւղերում, 19-ը` Արաբկիրում եւ շրջակայ գիւղերում, 38-ը` Ակնում եւ շրջակայքում, 6-ը` Կապան-Մատենի գաւառակում, 13-ը` Մալաթիայում եւ շրջակայքում, 27-ը` Տէրսիմի գաւառում: Հայր Շարմետանի հաղորդած տուեալների համաձայն, Խարբերդի թեմի շուրջ 60 գիւղերում 1896թ. փետրուարի դրութեամբ գործող որեւէ հոգեւոր կամ ուսումնական հաստատութիւն չի եղել:

1894-1896թթ. տեղի ունեցած հայկական մշակութային արժէքների ոչնչացումը ներառել է նաեւ հարիւրաւոր ձեռագրատներ ու գրապահոցներ, որոնք պարունակել են հնագոյն ձեռագրամատեանների եզակի նմուշներ: Անշուշտ, համիտեան կոտորածների պատճառով հայկական ձեռագրական կորստի անգամ մօտաւոր պատկերը ստանալը գրեթէ անհնար է: Պատճառը մի կողմից կոտորածներին նախորդող տարիներին Օսմանեան կայսրութիւնում, մասնաւորապէս Արեւմտեան Հայաստանում, պահպանուած հայկական ձեռագրերին վերաբերող ամբողջական տուեալների, իսկ միւս կողմից` կոտորածների ընթացքում ոչնչացուած ձեռագրերի ու տպագիր մատեանների ցուցակների բացակայութիւնն է, անգամ` գաւառների կտրուածքով: Ինչ վերաբերում է կոտորածները նկարագրող տեղեկագրերին ու զեկուցագրերին, ապա դրանք աւելի յաճախ լուսաբանում են մարդկային կորուստները` մասամբ անդրադառնալով մշակութային հաստատութիւնների ոչնչացմանը, սրբավայրերի պղծմանը, երբեմն նաեւ ձեռագրերի ոչնչացման եղանակներին: Այդուհանդերձ, հաշուի առնելով համիտեան կոտորածների ընթացքում կողոպտուած ու հրկիզուած վանքերի ու եկեղեցիների մեծ թուաքանակն ու այն հանգամանքը, որ այդ տարիներին չի եղել կրօնական որեւէ հաստատութիւն, որում նուազագոյնը 10 կամ աւելի հնագոյն ձեռագրերի նմուշներ չպահուէին, կարելի է ընդամէնը մօտաւոր պատկերացում կազմել մշակութային այդ արժէքների ոչնչացման ծաւալների մասին: Այս հարցում մեզ օգնութեան են գալիս կոտորածների ականատեսների յուշագրութիւններն ու տեղեկագրերը, որոնցում եզակի վկայութիւններ կան առանձին ձեռագրապահոցների կամ գրադարանների ոչնչացման մասին: Այսպէս, 1895թ. Ուրֆայի մայր եկեղեցւոյ հրկիզումից առաջ թուրքերն ամբողջովին կողոպտել են ու ոչնչացրել նաեւ եկեղեցու գրապահոցը: Խիզանի (Պիթլիսի նահանգ) Ս. Խաչ վանքում ապաստանած հայերից միակ վերապրողը եղել է շուրջ 1000 հնատիպ գրքեր ու ձեռագրեր պարունակող գրապահոցի ոչնչացման ականատեսը: 1895թ. թուրքերը Մարաշի Ս. Գէորգ եկեղեցու հրկիզման ժամանակ ոչնչացրել են նաեւ եկեղեցուն կից խցում պահուող մագաղաթեայ ստուար հատորները, որոնք Յայսմաւուրք, Ժամագիրք եւ եկեղեցական գրչագիր այլ մատեաններ են եղել: 1895թ. մեծ կորուստներ է կրել նաեւ Վարագայ վանքի գրապահոց-թանգարանը:

Այսպիսով, այսօրինակ եզակի վկայութիւնները, թէեւ թոյլ չեն տալիս մեզ ամբողջական պատկերացում կազմել տուեալ ձեռագրատանը կամ թանգարանում պահուող ձեռագրերի քանակի ու դրանց ոչնչացման իրական ծաւալների մասին, այդուհանդերձ, փաստում են, որ համիտեան կոտորածների տարիներին հայկական մշակութային այլ արժէքների հետ զուգահեռ տեղի է ունեցել նաեւ ձեռագրական ժառանգութեան զանգուածային ոչնչացում:

Ինչպէս արդէն նշուել է, հայկական եկեղեցիներն ու վանքերը միայն աղօթատեղիներ չեն եղել, եկեղեցու շուրջն է ձեւաւորուել արեւմտահայ հոգեւոր-մշակութային կեանքը, քաղաքական պայմանների բերումով եկեղեցուն կից եւ նրա հովանու ներքոյ են հիմնուել արեւմտահայ առաջին կրթօճախները: Այս իմաստով կրթական հաստատութիւնները եւս կը դիտարկենք որպէս հայկական մշակութային արժէքների բաղադրիչ մաս:

1894-96թթ. համիտեան կոտորածները լրջօրէն խաթարեցին նաեւ արեւմտահայ կրթամշակութային կեանքի զարգացման բնականոն ընթացքը: 1895թ. կառավարութեան հրամանով գրեթէ բոլոր նահանգներում հայկական դպրոցները փակուեցին եւ աւելի քան մէկ տարի դադարեցին գործել: Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմեանի պահանջով Տրապիզոնի տէր Ղեւոնդ քահանայի կողմից 1896թ. կազմուած տեղեկագրում մասնաւորապէս նշւում է. «Տրապիզոնի արեւելեան գիւղերը, որոնք կրթական մեծ յառաջդիմութիւն ունէին, այժմ միայն 2 դպրոց եւ 2 ուսուցիչ ունին 90 աշակերտներով: Արեւմտեան կողմի գիւղերու բոլոր դպրոցները գոց են…»: 1894-96թթ. կողոպտուել, աւերուել ու հրկիզուել են հարիւրաւոր կրթօճախներ: Որոշ դէպքերում ժանտարմներն այրել են նաեւ վարժարաններին տրուած արտօնագրերը` այդ կերպ լիովին բացառելով տուեալ հաստատութեան գոյութիւնը: Ի տարբերութիւն վանքերի ու եկեղեցիների` ազգային կրթօճախների կրած վնասներն ու աւերածութիւններն ամփոփող որեւէ տեղեկագիր, անգամ գաւառների կտրուածքով, մեզ չի հասել: Մ. Իզմիրլեանի արխիւից դուրս բերուած տուեալները վերաբերում են միայն հայ բողոքական վարժարաններին, որոնց համաձայն, աւերուել է ութ, հրկիզուել` մէկ, զօրանոցի վերածուել` մէկ վարժարան, մինչդեռ հայ լուսաւորչական ու կաթողիկէ համայնքներին պատկանող կրթական հաստատութիւնների կրած կորուստներն աւելի զգալի են եղել:

Այսպիսով, 1894-96թթ. հայկական մշակութային արժէքների ոչնչացման համիտեան քաղաքականութիւնը ներառել է Օսմանեան կայսրութեան 11 վարչական միաւորներ, այդ թւում` Արեւմտեան Հայաստանի վեց վիլայեթները (Էրզրում, Վան, Պիթլիս, Սվազ, Խարբերդ, Տիգրանակերտ, Տրապիզոն, Հալէպ, Ատանա, Իզմիթ, Անկորա): 1896-1907թթ. Կ. Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանեանը, 1895թ. կոտորածների ընթացքը բաժանելով երեք ուղղութիւնների` 1. Տրապիզոնից Կիւմուշխանէ, Բաբերդ, Դերջան, Կարին, Բասէն, Պայազիտ, Քղի, Կամախ, Երզնկա, Արճէշ, Ալջավազ, Վան, Շատախ, Կարճկան, Սղերդ, Բաղէշ, Խիզան, Մուշ, Սասուն 2. Սամսոնից Ամասիա, Մարզուան, Եւդոկիա, Սեբաստիա, Նիկոպոլիս, Զիլէ, Կեսարիա, Խարբերդ, Ակն, Արաբկիր, Եդեսիա, Պիրեճիկ, Սեւերեկ, Բալու, Տիգրանակերտ, 3. Կիլիկիոյ թեմ` Կիւրին Ալպստան, Հաճըն, Գերմանիկ, Մելիտինէ, Ատանա, Տարսոն, Մերսին, Չորքմարզուան, Ենիճեքալէ, Այնթապ, Բերիա, Ալեքսանտրէթ, Անտիոք, գրում է, որ նշուած թեմերը եւ քաղաքների շուրջը գտնուող գիւղերից եւ ոչ մէկը չի խուսափել արհաւիրքից եւ միաժամանակ մանրամասնում է.

«Այդ սահմաններու մէջ վանք չէ եղած, որ անձեռնմխելի մնացած ըլլայ, եկեղեցի չէ մնացած, որ կա՛մ քանդուած կա՛մ պղծուած կա՛մ մզկիթի փոխարկուած չըլլայ. եկեղեցւոյ զարդ եւ սպաս բոլորովին անհետացած է, եկեղեցական պաշտամունք իսպառ դադարած են, քահանայական դասակարգէն կէսէն աւելին սպաննուած եւ մնացածն ալ կրօնափոխութեամբ ազատած է»:

Աւելի՛ն. վերոնշեալ նահանգներում աւերածութիւնները յաճախ ներառել են ամբողջ թաղամասեր կամ գիւղեր: Ըստ ամերիկացի միսիոնար Ֆ. Կրինի վկայութեան` 1894-96թթ. կոտորածների արդիւնքում 3300 հայկական գիւղերից 2500-ը աւերուել է: Համիտեան կոտորածների հետեւանքներն ամփոփող տեղեկագրերից ուշագրաւ է յատկապէս վիճակագրական եզակի աղիւսակը` կցուած 1896թ. փետրուարին Բարձր դռանը ներկայացուած «Վեց մեծ տէրութիւնների դեսպանների հաւաքական յուշագիրներ»: Այդ տուեալների համաձայն, կայսրութեան 11 վարչական միաւորներում 1895թ. թալանուել ու աւերուել են 2493 բնակավայր, 570 եկեղեցի, 76 վանք , 328 քրիստոնէական եկեղեցի վերածուել է մզկիթի, 191 հոգեւորական ու քարոզիչ դաժանաբար սպաննուել է, որից 12-ը` բարձրաստիճան հոգեւորականներ: Թէեւ տեղեկագրում իրականութիւնն արտացոլուած է մասնակիօրէն, բացակայում է մասնաւորապէս աւերուած հայկական կրթօճախների թուաքանակը, որոնք եւս զգալի թիւ են կազմել, այդուհանդերձ հնարաւորութիւն է ընձեռում թալանի ու աւերածութիւնների ծաւալները պատկերացնելու համար: Այս առումով կարեւոր է նաեւ Կ. Պոլսի հայոց պատրիարք Մ. Իզմիրլեանի կազմած վիճակագրութիւնը, ըստ որի, նշուած ժամանակահատուածում հայ լուսաւորչական յուշարձաններից կողոպտուել են 791 եկեղեցի, 85 վանք, քանդուել` 157 եկեղեցի, 26 վանք, հրկիզուել` 50 եկեղեցի, 9 վանք, մզկիթի վերածուել` 48 եկեղեցի, 10 վանք, հայ բողոքական ժողովարաններից քանդուել է 11-ը, հրկիզուել` 19-ը, մզկիթի վերածուել` 1-ը, զօրանոցի` 1-ը, հայ կաթոլիկ եկեղեցիներից կողոպտուել է 4-ը, աւերուել` 2-ը, մզկիթի վերածուել` 1-ը:

Այս ամէնից յետոյ ժամանակի մայրաքաղաքի թերթերը, որպէս պաշտօնական տեղեկատուութիւն, գրել են, որ «բարձրագոյն իրատէով (հրամանագիր) մը կազմուած է», որը պէտք է հանգանակութիւն կազմակերպէր եւ հաւաքուած գումարով կառուցէր ու նորոգէր այն մզկիթները, որոնք վերջին շրջանում քանդուել էին ու վնասուել Անատոլիայում տեղի ունեցած անկարգութիւնների հետեւանքով: Ի պատասխան այդ կեղծիքի` 1896թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքն իր «թաքրիր»-ով (զեկուցագիր) Բարձր դռանը յայտնում էր, որ «այդ պաշտօնական ծանուցումը բոլորովին սխալ է: Քանդուածներն ու վնասուածները հայոց սրբարաններն են, թուով 400-էն աւելի. իսկ մզկիթ ըլլալով, մէկ հատ միայն կայ, Արաբկիրի մէջ մզկիթ մը, որ հայոց թաղին կից ըլլալով, այրած է կրակի տրուած հայոց տուներուն հետ»:

Պատրիարքարանի այս «թաքրիրը», սակայն, մնացել է անպատասխան: Արաբկիր քաղաքի ընդհանուր հրդեհի ընթացքում միակ մզկիթի հրկիզման մասին վկայութիւն կայ նաեւ 1897թ. «Հնչակ» թերթում հրապարակուած` «Արաբկիրի անլուր կոտորածը» խորագրով տեղեկագրում, ըստ որի, քաղաքի հայկական երեք եկեղեցիները եւ բազմաթիւ դպրոցներ այրուել են` բացառութեամբ մայր եկեղեցիի եւ առաջնորդարանի, որոնք ամբողջովին կողոպտուած են եւ կիսաւեր. «…Քաղաքի շուկան ծայրէ ի ծայր այրուած է մէջտեղի մզկիթով մէկտեղ»:

Այսպիսով, 1894-96թթ. համիտեան կոտորածների ընթացքում իրագործուած հայկական մշակութային արժէքների զանգուածային ոչնչացումը, անկասկած, արեւմտահայութեան բնաջնջման պետական քաղաքականութեան բաղկացուցիչ մաս է կազմել: Հայկական մշակութային արժէքները թալանուելուց ու պղծուելուց յետոյ աւելի յաճախ ոչնչացուել են հրկիզումների, յատուկ այդ նպատակով բերուած հրետանու միջոցով, մզկիթների փոխակերպման, պարզապէս աւերածութիւնների իրագործման տարատեսակ եղանակներով:

(Վերջ)

Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ

Նախորդը

Ձախողման Դատապարտուած Մարտավարութիւն. Եւ` Թուրքական Երազանք Ամերիկեան Քոնկրեսի Մասին

Յաջորդը

Հրատարակութիւններու Լուսանցքին. Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In