Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համշէնահայերի Ինքնութեան Հարցը Մի Համշէնցի Մտաւորականի Մեկնաբանութեամբ

Ապրիլ 3, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ

4-03-15_med-1Ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան կազմում գտնուող Արդուին նահանգի Խոպա քաղաքում բնակուող համշէնահայ մտաւորական Ճեմիլ Աքսուն աւարտել է Անատոլու համալսարանի գրականութեան բաժանմունքի փիլիսոփայութեան բաժնի մագիստրոսականը: Ձախակողմեան կողմնորոշում ունեցող Աքսուն իր քաղաքական հայեացքների պատճառով 8 տարի ազատազրկուել է:

Նա 2014 թուականից հրատարակուող համշէնական առաջին ամսագրի` «Գոր»-ի խմբագրակազմի անդամ է:

Ճեմիլ Աքսուի հետ զրուցեցինք համշէնահայերի ինքնութեան պահպանմանն ուղղուած աշխատանքների մասին:

Akunq.net-ի այն հարցին, թէ Պոլսում գործող ՀԱՏԻԿ միութիւնն ինչո՞ւ մասնաճիւղ չի բացում համշէնահայերով հոծ բնակեցուած Խոպա քաղաքում, Աքսուն պատասխանեց, թէ թերեւս սոյն կազմակերպութեան օրակարգում այդ հարցը չի եղել, եւ Խոպայից էլ նման պահանջ չի ներկայացուել:

Ամսագիրը կը հրատարակուի վեցամսեայ պարբերականութեամբ, երկրորդ թիւը լոյս կը տեսնի 2015 թ. ապրիլին:

Հանդէսի նպատակն է պահպանել Համշէնի բարբառն ու համշէնահայերի մշակոյթը: Ամսագիրը տարածուելու է նաեւ Քրասնոտարի երկրամասի համշէնահայերի շրջանում:

Այն բաղկացած է երեք հիմնական բաժիններից.

  1. Գիտական բաժին, որում ներկայացուելու է Համշէնի եւ համշէնահայութեան պատմութիւնը:
  2. Լեզուի բաժին, որի նպատակն է Համշէնի բարբառին չտիրապետող համշէնցիներին սովորեցնել մայրենի բարբառը:
  3. Բանահիւսութեան բաժին, որտեղ հայոց լեզուի Համշէնի բարբառով ներկայացուելու է Համշէնի բանահիւսութիւնը:

4-03-15_Gor-dergisiՃեմիլ Աքսուն շեշտեց, որ հանդէսի հիմնական նպատակներից մէկը համշէնցիների ինքնութեան խնդիրն է. «Գոր»-ի խմբագրակազմը սակայն, համշէնական ինքնութիւնը տեսնում է հայկականից զատ: Չնայած սրան` նրանք համոզուած են, որ համշէներէնը հայոց լեզուի բարբառ է, քանի որ իննսուն տոկոսով հայերէն է:

Նա նշեց, որ համշէնցիները կասկածանքով են վերաբերւում իրենց հայկական ծագման մասին տեսակէտին, քանի որ համշէնական ինքնութիւնը հարիւր տարի է, ինչ կտրուած է եղել հայկականից, իսկ Ցեղասպանութիւնը պատճառ է, որ ժխտուի հայկական ինքնութիւնը:

Աքսուն նաեւ յայտնեց, որ համշէնցիների մեծ մասը չի տիրապետում Համշէնի բարբառին որով հաղորդակցւում են միայն Խոպա գաւառի համշէնցիները: Եւ այդ փաստը բարդացնում է Թուրքիայի համշէնցիների ինքնութեան ընկալումը:

Նա նկատեց, որ եթէ Քրասնոտարի համշէնցիներն ասում են` մենք համշէնցի հայ ենք, ապա Թուրքիայի համշէնահայերն իրենց համարում են համշէնցի, բայց` ոչ հայ:

Նրա կարծիքով, համշէնցիների շրջանում ինքնութեան հարցի նկատմամբ ընդհանուր առմամբ երեք մօտեցում է նկատւում:

Առաջինը ազգայնամոլական մօտեցումն է, որին հակուած համշէնցիները կարծում են, թէ համշէներէնը թուրքերէն է. այդ տեսակէտը հիմնաւորում են այն փաստով, որ թուրքերէն շատ բառեր կան այդ լեզւում:

Երկրորդ մօտեցմանը հակուած համշէնցիները համարում են, որ իրենք համշէնցի են, սակայն ունեն երկու ինքնութիւն. վերին ինքնութիւնը թուրքական է, ներքինը` համշէնական: Այս երկրորդ մօտեցմանն առաւելապէս կողմնակից են սոցիալ-դեմոկրատները:

Իսկ երրորդ մօտեցմանը հակուած մարդիկ իրենց ուղղակի համշէնցի են համարում եւ կարեւորում լեզուի եւ մշակոյթի պահպանումը:

Ճեմիլ Աքսուն ինքնութեան նկատմամբ այդ հակասական վերաբերմունքը բացատրեց այն փաստով, որ համշէնցիներն արդէն ուծացուել են եւ անտեղեակ են իրենց իսկական ինքնութեան մասին: Ինքն անձամբ կարծում է, որ համշէնցիները ծագում են հայերից: Որպէս համշէնական ինքնութեան սահմանում` Աքսուն առաջարկեց հետեւեալ տարբերակը. «Ազրպէյճանի ուզպեքներն իրենց համարում են առանձին ժողովուրդ: Համշէնցիները եւս իրենց պէտք է ընկալեն որպէս առանձին էթնիկ հանրութիւն, որը ծագել է հայերից»:

Ըստ նրա, քանի որ դեռեւս 300 տարի առաջ իսլամացուած համշէնցիները հեռու են եղել հայկական տարածաշրջանից, օտարուած` Հայ Առաքելական եկեղեցուց, չեն ենթարկուել Ցեղասպանութեան, դրա համար էլ ուծացուել են, կորցրել լեզուն եւ պատմական ինքնագիտակցութիւնը:

Ճեմիլ Աքսուն նաեւ ընդգծեց, որ համշէնական ինքնութեան վերաբերեալ մի շարք հարցեր դեռ կարօտ են գիտական ուսումնասիրութեան: Օրինակ` պէտք է բացայայտել, թէ ինչու եւ ինչպէ՛ս են համշէնցիները Խոպա գաղթել Ռիզէից, որտեղ գտնւում է բուն Համշէնը: Ինչո՞ւ են այստեղ գաղթած համշէնցիները պահպանել լեզուն, իսկ Ռիզէի համշէնցիները` ոչ եւ այլն: Նա նշեց, որ հարցերի վերաբերեալ փոքրաթիւ ուսումնասիրութիւնները բաւարար չեն:

Անդրադառնալով ինքնութեան սեփական ընկալմանը` Աքսուն ասաց, որ իր համար կարեւոր չէ հայ կամ թուրք լինելը: Նա նշեց, թէ իրեն չի բնորոշի ցեղային առումով, քանի որ որպէս ձախակողմեան` կարծում է, թէ ազգային ինքնութիւնը ամօթ զգալու կամ հպարտանալու առիթ չի կարող լինել: Սակայն ինքնութիւնը ժխտել, ըստ Աքսուի, նշանակում է հոգեբանական տագնապ ապրել:

Համշէնահայ մտաւորականը նաեւ յայտնեց, թէ ո՛չ «Գոր» ամսագիրը, ո՛չ էլ ՀԱՏԻԿ միութիւնը նպատակ չեն դրել համոզել համշէնցիներին, թէ նրանք հայ են: Քանզի եթէ ազգութիւնը հիմնական համարեն, չեն կարողանայ առողջ քննարկման մթնոլորտ ձեւաւորել:

Ճեմիլ Աքսուն նաեւ հաղորդեց, որ ներկայում քննարկւում է դպրոցներում համշէներէնը որպէս ընտրովի դաս ընդգրկելու հարցը:

Խոպա/13.03.2015

* Խոպա ուղեւորութիւնը եւ հարցազրոյցն իրականացուել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ:

Akunq.net

 

 

Նախորդը

Տէր Զօրի Սարսափին Ենթարկուած Լուսանկարին Պատմութիւնը

Յաջորդը

«Ունեցածդ Ամուր Բռնէ»

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?