Արկադի Տվորքովիչ Վերընտրուեցաւ ՖԻՏԷ-ի Նախագահ
Ճատրակի միջազգային ֆետերասիոնին (ՖԻՏԷ) պաշտօնական կայքէն կը տեղեկանանք, որ ռուս Արկադի Տվորքովիչ վերընտրուեցաւ կազմակերպութեան նախագահ: Նոր նախագահի ընտրութիւնը տեղի ունեցաւ Հնդկաստանի Շենայ քաղաքին մէջ տեղի ունեցած ՖԻՏԷ-ի համագումարին ընթացքին: Տվորքովիչ ապահովեց 157 ձայն, մինչ երկրորդ թեկնածուն` ուքրանացի Անտրիյ Պարիշփոլեց ապահովեց 16 ձայն: Փոխնախագահի պաշտօնը պիտի կատարէ աշխարհի 15-րդ ախոյեան, հնդիկ Վիշվանաթան Անանտ: Նշենք, որ Տվորքովիչ ՖԻՏԷ-ի նախագահի պաշտօնը կը վարէ...




















