10-18 օգոստոսին Լեհաստանի Ռաշին քաղաքին մէջ տեղի պիտի ունենայ Եւրոպայի 15 եւ 17 տարեկանէն վար ծանրաբարձութեան ախոյեանութիւնը, որուն իր մասնակցութիւնը պիտի բերէ նաեւ Հայաստան` 16 ներկայացուցիչով, այս մասին յայտնեց Հայաստանի ծանրաբարձութեան ֆետերասիոնը:
15 տարեկանէն վար դասակարգի մրցումներուն պիտի մասնակցին` Մերի Միսաքեան (57 քկ), Սերեոժա Բարսեղեան (61 քկ) եւ Վալերիկ Մովսիսեան (67 քկ):
Իսկ 17 տարեկանէն վար դասակարգի մրցումներուն, Հայաստանի ներկայացուցիչները պիտի ըլլան Ալեքսանտրա Գրիգորեան (49 քկ), Աննա Ամրոյեան եւ Ալինա Սուքիասեան (76 քկ), Էմմա Պօղոսեան (81 քկ), Ժուլիեթա Աւանեսեան (81 քկ եւ վեր), Միքայէլ Չոլաքեան (49 քկ), Ժորա Գրիգորեան (55 քկ), Արմէն Յունանեան (61 քկ), Մարտին Պօղոսեան (67 քկ), Հայրապետ Յակոբեան եւ Յովհաննէս Ղահրամանեան (73 քկ), Ռոմիկ Պօղոսեան եւ Աշոտ Մարգարեան (89 քկ):


