Լիբանանեան Պասքեթպոլ. ՀՄԸՄ Անթիլիաս – Հուփս` 67-45
Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 2-րդ հանգրուանի բացման մրցումին, երէկ գիշեր, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ Անթիլիաս հիւրընկալեց Հուփսը: Մրցումը աւարտեցաւ դաշտին տիրոջ յաղթանակով` 67-45 արդիւնքով (18-11, 14-12, 16-9 եւ 19-13): ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին Սանտրա Նաժըմ (19 կէտ), Նաթալի Սվաճեան (16), Ալիք Թապաքեան (11), Լէյլա Ֆարես (7), Լուպնա Ապտալլա, Քաթերին Հաժ-Պապիկեան (4-ական), Այտա...



