Հեծելարշաւ. Թանիոս Միրի Անուան Լիբանանի Բաժակի Մրցաշարքը` 17 Մայիսին
Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնը հաղորդեց, որ կիրակի, 17 մայիսին տեղի պիտի ունենայ Լիբանանի հեծելարշաւի բաժակի մրցաշարքը, որ կը կրէ ֆետերասիոնին նախկին մահացած նախագահին` Թանիոս Միրի անունը: Բաժակի այս մրցաշարքը այսպիսով բացման մրցումը պիտի ըլլայ Լիբանանի հեծելարշաւի 2015 տարեշրջանի ախոյեանութեան: Տեղի պիտի ունենան տարբեր դասակարգերու մրցումներ` հետեւեալ ձեւով. 1997-1998-ի ծնունդ տղաք (60 քմ), 1996 եւ վար տղաք (90 քմ), 1998 եւ վար...



