Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտարարեց, որ Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական ճակատումը, որ իրարու դէմ պիտի հանէ Նըժմէն եւ Թրիփոլին, տեղի պիտի ունենայ երեքշաբթի, 19 մայիսին, յետմիջօրէի ժամը 15:30-ին, Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ:
Ֆետերասիոնը վաւերացուց Ա. դասակարգի ախոյեանութեան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները, որոնց լոյսին տակ Ահտ պաշտօնապէս հռչակուեցաւ Լիբանանի 2014-2015 տարեշրջանի ախոյեան, մինչ վերջին երկու դիրքերը գրաւող խումբերը` Թատամոն Սուր եւ Ախա Ահլի Ալէյ, փոխադրուեցան Բ. դասակարգ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ահտ | 22 | 16 | 3 | 3 | 42 | 10 | 51 |
| 2.- Անսար | 22 | 13 | 4 | 5 | 31 | 19 | 43 |
| 3.- Նըժմէ | 22 | 11 | 6 | 5 | 26 | 18 | 39 |
| 4.- Թրիփոլի | 22 | 10 | 3 | 9 | 36 | 24 | 33 |
| 5.- Նեպի Շիթ | 22 | 8 | 6 | 8 | 30 | 36 | 30 |
| 6.- Սաֆա | 22 | 8 | 6 | 6 | 26 | 28 | 30 |
| 7.- Սալամ Զղարթա | 22 | 7 | 6 | 9 | 33 | 40 | 27 |
| 8.- Շապապ Սահել | 22 | 7 | 3 | 12 | 25 | 28 | 24 |
| 9.- Շապապ Ղազիէ | 22 | 6 | 6 | 10 | 29 | 38 | 24 |
| 10.- Ռասինկ | 22 | 6 | 5 | 11 | 18 | 30 | 22 |
| 11.- Թատամոն Սուր | 22 | 5 | 7 | 10 | 17 | 31 | 22 |
| 12.- Ախա Ահլի Ալէյ | 22 | 5 | 5 | 12 | 18 | 29 | 20 |
Ֆետերասիոնը մէկ տարիով կախակայեց Նեպի Շիթի պատասխանատուներէն Մահմուտ Մուսաուին, որ ունեցաւ ոչ մարզավայել կեցուածք:


