Անձեռնմխելիութեան Սահմանադրաիրաւական Հաստատութիւնն Արցախում
ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ Արցախի Հանրապետութեան վաստակաւոր իրաւաբան Իրաւաբանական իմաստով անձեռնմխելիութեան եզրոյթի տակ հասկացւում է մարդու եւ քաղաքացու, պետութեան որոշ պաշտօնատար անձանց կարգավիճակը, տուեալ դէպքում` նրանց պաշտպանուածութիւնը ցանկացած հակաիրաւական ոտնձգութիւնից: Անձեռնմխելիութեան հաստատութիւնը հազարամեակների պատմութիւն ունի: Դեռեւս Հռոմէական կայսրութիւնում, պատրիկների եւ պլեբէյների միջեւ պայքարի արդիւնքում պլեբէյները հասան նրան, որ նրանց կողմից ընտրուած ներկայացուցիչների` ժողովրդական տրիբունների անձը յայտարարուեց սրբազան ու անձեռնմխելի, եւ ցանկացած մարդ,...



















