Չարիքի Ծաղիկները Կամ Պետութիւն Չունենալու Ճանապարհը
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Երէկ Շուշան Պետրոսեանը շատ զգացական, կ՛ասէի` գրողական մի գրառում էր արել. ռմբակոծութիւնից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շօշ գիւղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցաւ, բաց վէրք, որը կը փակուի միայն մեր հաւաքական վերադարձով, մեր խլուած տունն ու դաւաճանուած հայրենիքը...


















