Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ընտանիքի, Ընկերների, Հայրենիքի Նուիրեալը. Արայիկ Բաբաջանեանը` Առնօ Բաբաջանեանի Մասին

Փետրուար 5, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆԺԵԼԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Երաժշտահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտ Առնօ Բաբաջանեանին սիրում, գնահատում եւ յարգում են ինչպէս գործընկերները, այնպէս էլ` երաժշտասէրները: Ասում են` նա ձգտում էր յաղթել ե՛ւ երաժշտարուեստում, ե՛ւ կեանքում: Նուիրուած էր ընտանիքին, ընկերներին ու հայրենիքին:

Բաբաջանեանական տարուայ առթիւ «Արմէնփրես»-ի թղթակցի հետ զրոյցում երաժշտահանի մասին յիշողութիւններն է կիսել նրա որդին` դերասան, երգիչ Արայիկ Բաբաջանեանը:

Ըստ նրա, սիրուած երաժշտահանի հարիւրամեակը մեծ տօն է նրա երաժշտութիւնը գնահատող արուեստասէրների համար, նրանց համար, որոնք յարգում են Բաբաջանեանի յիշատակը:

«Ինչպէս բոլոր ծնողները, այնպէս էլ Առնօ Բաբաջանեանը, սիրում էր իր ընտանիքը, սիրում էր իր զաւակներին, ծնողներին, յաճախ էր յիշում նրանց, խօսում էր նրանց մասին: Բաբաջանեանը շատ էր սիրում իր հայրենիքը: Նրան յաճախ են առաջարկել մնալ արտասահմանում, աշխատել այնտեղ, բայց կտրականապէս մերժում էր ու նշում, որ չի՛ կարող ապրել այլ երկրում, չի՛ կարող պատկերացնել մի օր, երբ Երեւանում չի այցելի իր բնակարան: Նրա համար Հայաստանն ու Երեւանն այլ նշանակութիւն ունէին», ընդգծեց երաժշտահանի որդին:

Նա յիշեցրեց, որ Առնօ Բաբաջանեանը ծնուել է Երեւանում, նրա ծնողներն Իգդիր քաղաքից էին: Բաբաջանեանի մայրը ռուսաց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի է եղել, իսկ հայրը մասնակցել է Ա. Համաշխարհային պատերազմին,  Սարդարապատի ճակատամարտին:

«Հայրս շատ էր գնահատում իր ընկերներին: Ամուր էր նրա մտերմութիւնը երաժշտահաններ` Յարութիւնեանի, Սարեանի, Միրզոյեանի, Խուդոյեանի հետ: Յարութիւնեանի եւ Սարեանի հետ ընկերութիւնն սկսուել էր դեռ մանկապարտէզից: Եթէ ինչ-որ մէկը խնդիր էր ունենում, հայրս միշտ արձագանգում էր եւ պատրաստ էր օգնել: Ինձ էլ է այդպէս դաստիարակել: Սովորեցրել է յարգել ծնողներին, սիրել նախնիներին ու հայրենիքը», ասաց Արայիկ Բաբաջանեանը:

Ինչպէս բազմաթիւ արուեստագէտներ, այնպէս էլ Առնօ Բաբաջանեանի որդին երաժշտահանին ոչ միայն հրաշալի ստեղծագործող, այլեւ փայլուն դաշնակահար է համարում: «Նրան չյաջողուեց լիարժէք ներկայանալ որպէս դաշնակահար: Դա կապուած է այն հանգամանքի հետ, որ 1963-ին հայրս ծանր հիւանդացաւ եւ ֆիզիքապէս ի վիճակի չէր դաշնակահարի աշխուժ գործունէութիւն ծաւալել: Նա օրն սկսում էր նուագելով: Նստում էր դաշնամուրի առաջ ու գրեթէ 40 րոպէ կատարում էր Ռախմանինովի, Շոփենի եւ այլ երաժշտահանների ստեղծագործութիւններ: Առնօ Բաբաջանեանն ի ծնէ դաշնակահար էր: Իւրաքանչիւր դաշնակահարի համար կարեւոր է օրուայ մէջ մի քանի ժամ նուագելը: Առնօ Բաբաջանեանը կարող էր շաբաթներով, ամիսներով չպարապել, բայց մի օր նստել դաշնամուրի առաջ ու նուագել այնպէս, ասես երբեք չի դադարել դա անել: Յիշում եմ` ծնողներս վարձակալել էին դաշնակահար Ռիխթերի բնակարաններից մէկը: Մի առիթով հայրս նուագում է Պեթհովենի սոնաթներից մէկը, եւ այդ ժամանակ Ռիխթերն է ներս մտնում:  Հայրս նրան հարցնում է, թէ ինչպէ՞ս է Ռիխթերը նուագում այդ գործը, իսկ վերջինս նշում է, որ Բաբաջանեանն իրենից լաւ գիտի ամէն բան: Նրա մասին դաշնակահարները միշտ ջերմ են արտայայտուել», պատմեց Արայիկ Բաբաջանեանը:

Խօսելով հօր` իր սիրած ստեղծագործութիւններից` Բաբաջանեանն ասաց, որ բոլոր գործերն է սիրում. իւրաքանչիւր ստեղծագործութեան մէջ կարելի է հետաքրքիր ու լաւ բան գտնել, կարեւոր նշանակութիւն ունի նաեւ կատարումը: «Շատ եմ սիրում դասական երաժշտութիւն: Բաբաջանեանի «Հերոսական բալլադ»-ը դաշնամուրային երաժշտութեան  գլուխգործոցներից է: Դաշնամուրային թրիոն եմ շատ սիրում, որը գրուել է 1952 թուականին: Այն պէտք է ներկայացուէր Ստալինեան մրցանակի, բայց Ստալինը մահանում է, եւ մրցանակները չեն յանձնւում:  Հօրս առաջարկում են  Դաշնամուրային թրիոն նուագել Ստալինի թաղմանը: Առնօ Բաբաջանեանն այդ օրը կատարում է թրիոյի երկրորդ մասը», նշեց նա:

Արայիկ Բաբաջանեանը երաժշտահանի էսդրատային գործերից առանձնացրեց մի շարք երգեր, որոնցից շատերն անձամբ կատարել է:

«Իւրայատուկ է «Նոկտիւրն»-ը` յատկապէս Առնօ Բաբաջանեանի կատարմամբ: Նա «Նոկտիւրն»-ը գրել է դաշնակահարների համար, իսկ բառերը հօրս մահից յետոյ են գրուել: Իոսիֆ Քոպզոնը մի օր ասաց, որ Բաբաջանեանին բազմիցս առաջարկել  է «Նոկտիւրն»-ի համար բառեր գրել, բայց  հայրս միշտ մերժել է` նշելով, որ միայն ինքն է ցանկանում այն կատարել ու չի ուզում, որ ինչ-որ մէկն այն երգի: Ասել է, որ իր մահից յետոյ կարող են բառեր գրել: Այդպէս էլ եղել է: Առնօ Բաբաջանեանի մահից յետոյ Քոպզոնը Ռոժտեսթվենսքուն խնդրել է բառեր գրել, եւ այդ ստեղծագործութիւնը նոր շունչ է ստացել», յիշեց Արայիկ Բաբաջանեանը:

Երաժշտահանի որդին ընդգծեց, որ Առնօ Բաբաջանեանը մշտապէս յորդորել է իրեն անկեղծ լինել, ազնիւ, ոչ ոքի չդաւաճանել: Բաբաջանեանը դաւաճանութիւնը համարել է մեծագոյն յանցագործութիւն:

«Դաւաճանել ընկերութիւնը, դաւաճանել մտերիմներին… Նա դա չէր ընդունում: Նոյնն ինձ էր սովորեցնում», եզրափակեց Արայիկ Բաբաջանեանը:

Լուսանկարները`
Արայիկ Բաբաջանեանի Դիմատետրի պաշտօնական էջից

Նախորդը

«Ինչ Էլ Գրեմ` Ստացւում Է Հայեցի…» (Առնօ Բաբաջանեանի Ծննդեան 100-Ամեակը)

Յաջորդը

Պատուաստումի Մասին Տեղեկութիւններ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?