Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-Ի Առաջնորդող. Պարտութեան Գաղափարախօսութեան Ժամանակաւոր Յաղթանակը

Փետրուար 4, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

2021 թուականի յունուարի 11-ին Մոսկուայում տեղի ունեցած Փութին, Փաշինեան, Ալիեւ հանդիպման ժամանակ օրակարգի առաջնային լուծում պահանջող հարցը պէտք էր ունենար մարդասիրական բնոյթ եւ վերաբերէր, առաջին հերթին, գերիների վերադարձին: Բանակցութիւնների նախօրեակին Հայաստանի վարչապետը նշեց, որ հէնց այս հարցը լուծելու համար է մեկնում Մոսկուա, սակայն չկարողացաւ կատարել իր առջեւ դրած խնդիրը: Սրանով հանդերձ, առանց առարկութեան ստորագրեց մի փաստաթուղթ, որը բխում էր միւս երկու կողմի շահերից եւ, ըստ էութեան, կայացուել էր Մոսկուայի ու Պաքուի փոխպայմանաւորուածութիւնների արդիւնքում: Ալիեւն, օրինակ, ինչպէս պատերազմի օրերին, այնպէս էլ դրանից յետոյ հանդէս է բերում ինքնուրոյն կեցուածք` իւրաքանչիւր առաջարկի հարցում պաշտպանելով եւ առաջ մղելով սեփական շահերը: Ի դէպ, այս դէպքում էլ ակնյայտօրէն կեղծելով իրականութիւնը` նա հայ գերիներին ներկայացնում է որպէս խափանարարների եւ բարդացնելով հարցի լուծումը` ցանկանում է նրանց վերադարձնելու դիմաց հայկական կողմին պարտադրել նորանոր զիջումներ:

Պատերազմից յետոյ քաղաքական խրտուիլակի կարգավիճակում յայտնուած Հայաստանի վարչապետը ամէն օր հակառակորդ կողմից ծաղրանքի ու արհամարհանքի ենթարկուելով, ըստ էութեան, նրա համար է միայն բանակցութիւնների մասնակցում, որպէսզի գլուխը կախ ստորագրի այն, ինչ կը դնեն առջեւը: Ինչպէս գիտենք նոյն կամակատարութեամբ, եւ այսպէս կոչուած, բանաւոր պայմանաւորուածութիւնների շրջանակում` սեփականելով պետական մի քանի հաստատութիւնների լիազօրութիւնները, նոյն պատասխանատու անձը Հայաստանից տարածքներ է յանձնում Ազրպէյճանին:

Արտաքին աշխարհի համար լինելով վարկաբեկուած ու արժեզրկուած առաջնորդ, համընդհանուր մերժումի դատապարտուած լինելով իր երկրի ներսում եւ փաստացի կորցնելով քաղաքական հեռանկարը, անգամ հանրութեան հետ շփուելու բարոյական ու ֆիզիքական հնարաւորութիւնը, հեղինակազրկուած ղեկավարը մնում է կառչած աթոռից: Նա խօսում է ապագայի ծրագրերից` պատրանք ստեղծելով, թէ ամուր է իր տեղում եւ տիրապետում է իրավիճակին, ինչպէս եւ փորձում է օրակարգեր թելադրելով` քաղաքական պետական համակարգերի քթից բռնած երկրի ընթացքն ուղղորդել ըստ իր բեմագրութիւնների:

Ինչպէս անցած գրեթէ երեք տարիների ընթացքում, այնպէս էլ այս ողբերգական ժամանակահատուածում նրան բացարձակապէս չեն յուզում ո՛չ հասարակական տրամադրութիւնները, ո՛չ երկրի առջեւ ծառացած ճակատագրական հիմնահարցերը, նրա թիւ մէկ խնդիրը եղել եւ մնում է իշխանութիւնը պահպանելու հարցը:

Մակերեսային ընկալմամբ, հանրութեանը թւում է, թէ Նիկոլ Փաշինեանի դիրքերն այնքան ամուր են, որ վերջինիս հրաժարականի պահանջը ներկայացրած ազգային, պետական, հոգեւոր, քաղաքական, մտաւորական, մշակութային, գիտական եւ այլ շրջանակները, ինչպէս եւ այդ պահանջին հետամուտ հանրութիւնը ի զօրու չեն հասնելու իրենց պահանջի կատարմանը: Իրականում իր պատմութեան դժնդակ ժամանակներն ապրող Հայաստանում բարոյալքումը, պարտուողականութեան քաղաքականութիւնն ու դաւաճանութեան դրսեւորումները ունեն համակարգային բնոյթ: Երկիրը ծնկի բերած եւ նրա անկման ընթացքը առաջնորդող ղեկավարի հետ են ապազգային Ազգային ժողովը, կառավարութիւնը` վարկաբեկուած, անկարող ղեկավարին պաշտպանելով նրա հետագայ ազգակործան գործունէութիւնն ապահովող ուժային կառոյցների ղեկավարները: Վերջին ժամանակաշրջանում տարբեր գործիչների դէմ անընդհատ յարուցուող մեղադրանքները եւ դրանց հիմնաւորուածութիւնը մերժող դատական վճիռները փաստում են, որ երկրի դատախազական հաստատութիւնը եւս դարձել է քաղաքական մրցակիցներին բռնաճնշումների ճանապարհով չէզոքացնելու, հաւասարակշռութիւնը կորցրած վարչապետի պատուէրները կատարող կոյր գործիք:

Կասկածից վեր է, որ մօտ ապագայում իրենց պաշտպանեալի կողքին ու թիկունքին կանգնածները պարտաւորուած են լինելու ապացուցել, թէ արդեօ՞ք իրենց յանցակցութիւնը դաւաճանական հիմքեր չունի, սակայն սրա մէջ քիչ մխիթարական բան կայ, որովհետեւ նրանց որոշակի գործունէութեան պատճառով Հայաստանը ամէն օր չափաբաժին է կորցնում իր անկախութիւնից, Արցախի ներկան ու ապագան դառնում են դժուար շտկելի, եւ երկիրը գնում է դէպի թուրք-ազրպէյճանական լրջագոյն կախուածութեան:

Ակնյայտ է, որ իշխանութեան պահպանումը Փաշինեանի հիմնական հնարաւորութիւնն է խոյս տալու անխուսափելի պատասխանատուութիւնից, սակայն սեփական ժամանակի երկարաձգումը ունի ոչ պակաս կարեւոր նպատակներ, որոնց կատարման պահանջը դրուած է վերջինիս առջեւ: Ինչպէս ականատեսն ու վկան եղանք պատերազմական ժամանակահատուածում եւ դրանից յետոյ,  որոշակի ուժեր այս հակամարտութեան մէջ հետապնդում էին սեփական որոշակի շահերը: Այդ շահերը շատ են, բայց եթէ հիմնական մի քանիսին անդրադառնանք, ապա գլխաւոր խնդիրների թւում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, ինչպէս եւ տիրապետելը իրանական սահմանին: Երկրորդ նպատակը իրագործուած է, իսկ առաջինը թէեւ չի յաջողուել, սակայն հետապնդւում է նոյն փաշինեանական հակառուսական ուժի եւ հակառուսական համախոհ շրջանակների միջոցով: Եթէ յաջողուի Փաշինեանին իր աթոռին պահել այնքան ժամանակ, մինչ նա կը հասցնի, այսպէս կոչուած, բարեկամութեան ու համագործակցութեան պայմանագրեր կնքել թուրքերի ու ազրպէյճանցիների հետ` շրջանցելով ռուսական գործօնը, ապա վերջինս դուրս կարող է մղուել կովկասեան գործերից եւ տարածաշրջանից:

Պատահական չէ, ի դէպ, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ նրա խմբակին մաս կազմող ինչպէս եւ համախոհ շրջանակների կողմից սկսեց արծարծուել ռուսական զինուած ուժերը Հայաստանից դուրս բերելու հարցը, եւ իրականացուեցին գործնական քայլեր` ռուսական ազդեցութիւնը Հայաստանում նուազեցնելու ուղղութեամբ: Օրինակ` այս բեմագրութեան մէկ գործողութիւնն էլ Քեարամեանին Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ նշանակելն էր, ըստ իրենց, ռուսական ազդեցութեան պաշտօնեաներից ձերբազատուելու եւ պետական անվտանգութեան համակարգը սորոսականներով լցնելու նպատակով:

Հէնց այս ծրագիրն էլ նկատի ունէր 2018 թուականի հոկտեմբերին Հայաստան այցելած Միացեալ Նահանգների անվտանգութեան քարտուղար Ճոն Պոլթոնը, որ  նոր իշխանութիւններին խորհուրդ էր տալիս հրաժարուելու ռուսամէտ եւ իրանամէտ քաղաքական նախասիրութիւններից եւ կողմնորոշումը փոխել դէպի Ազրպէյճան եւ Թուրքիա: Աւելի քան պարզ է նաեւ, որ որպէսզի Թուրքիան եւ Ազրպէյճանը համաձայնէին «բարեկամանալ» Հայաստանի հետ, անհրաժեշտ էր լինելու կատարել նրանց մի շարք պայմանները եւ առաջին հերթին հրաժարուել Արցախից: Ինչպէս կ՛ասէր Լեւոն Տէր Պետրոսեանը, որ նախանիկոլական քսան տարիներին աղաղակում էր թաթարմոնկոլական ներխուժման մասին, իսկ այս «իւրայատուկ» ժամանակներում համեստ լռութիւն է պահպանում. «Ամէն գնով հասնել խաղաղութեան»: Թէեւ նրա փոխարէն Նիկոլին կրծքով պաշտպանում է վերջինիս գաղափարական միւս ուսուցիչը` Ժիրայր Լիպարիտեանը:

Մենք ցաւով, իսկ նրանք ուրախութեամբ կարող են արձանագրել, որ պոլշեւիկներից հարիւր տարի անց Հայաստանում կրկին յաղթանակեց պարտութեան եւ թուրքազրպէյճանական տարրի հետ եղբայրութեան ջատագով քաղաքական հոսանքը: Այժմ հայկական կողմը կատարել է վերջիններիս գլխաւոր պահանջը, այլ պահանջների իրագործման համար հիմքեր են նախապատրաստւում, ազգային հոգեւոր հաստատութիւնների եւ գործիչների մեկուսացման, կրթական գիտական ծրագրերի վերանայման ճանապարհով: Եւ ի՞նչ, այս ամէնի դիմաց, մեր ոխերիմ հարեւանները գրկաբաց մե՞զ են սպասում, թէ՞ արցախեան ցեղասպանութիւնից գրգռուած երախով այժմ էլ յարձակողապաշտ յաւակնութիւններն են դրսեւորում Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ: Յիշենք, որ պարտութեան նոյն գաղափարական հոսանքը երկու տասնամեակ առաջ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի ուժին էր մեղադրում ինքնապաշտպանական գործունէութեան պատճառով ցեղասպանութիւնը հրահրելու մէջ: Նիկոլ Փաշինեանն ու նէոպոլշեւիկ իր խմբակը պարտութեան եւ թուրք ազրպէյճանական կողմնորոշման նոյն գաղափարախօսութեան կրողներն են եւ, ինչպէս չար լեզուներն են հիմնաւոր կասկածներ ներկայացնում, նրանց յաջողուել է զուգորդել ցանկալին ու շահաւէտը` երկիրը ծախել եւ որոշակի օգուտներ ստանալ:

Սա ի հարկէ կասկած է դեռեւս, որը հիմնաւորւում է մի շարք աղաղակող փաստերով` սկսած ազգակործան պատերազմի մէջ ներքաշուելուց մինչեւ խայտառակ պարտութիւնը եւ դրանց հետեւած զանազան բացայայտում-մեղադրանքները, որոնք այդպէս էլ չեն հերքւում: Անհասկանալի են մնում պատերազմին հետեւած անտրամաբանական զիջումները, Մեղրիով թուրքերին եւ ազրպէյճանցիներին ճանապարհ տալը, անարձագանգ թողնելը զանազան պահանջներն ու հայհոյանքները, որոնք սովորաբար բնորոշ են ստորացնողի եւ ստորացուածի յարաբերութիւններին: Եթէ ոչ հիմա, ապա քաղաքական ջրհեղեղը կը սկսուի գարնանը, որից յետոյ ջրի երես դուրս կը գան բոլոր հարցերի պատասխանները:

«Դրօշակ», թիւ 1 (1647), յունվար, 2021 թ.

Նախորդը

Հակադիր Երկու Ձեւաչափեր` Եւս Մէկ

Յաջորդը

Դատախազ Մանսուր 8 Փետրուարին Կը Հարցաքննէ Սալամէն

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?