Ռազմական Գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ Քրիստոնեայ Բնակչութեան (Հայերի եւ Ասորիների) Կոտորածները 1914-1916թթ.
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Առաջին աշխարհամարտի նախօրեակին, ըստ գերմանական եւ թուրքական հրամանատարութիւնների մշակած ծրագրի, ռազմական գործողութիւններ էին նախատեսւել նաեւ Իրանում, որի տարածքը Գերմանիան եւ Թուրքիան մտադիր էին օգտագործել որպէս միջանցք՝ Պաքուի նաւթային շրջաններն ու այնուհետեւ Միջին Ասիան գրաւելու համար: Ուստի Հիւսիսային Իրանը եւս վերածուեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողութիւնների թատերաբեմի: «Թուրքերու ընդհանուր ծրագիրն էր,- գրում է Ա....


















