Հայկ Վարդանի Ստեղծագործութիւնների Առաջին Ներկայացումը Փրակայում. Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Միջոցառումների Մեկնարկը Չեխիայում
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ Զուիցերիահայ յօրինող Հայկ Վարդանի ստեղծագործութիւնները փետրուարի 22-ին առաջին անգամ հնչեցին Փրակայի Սուրբ Սիմոնի եւ Յուդայի եկեղեցում` Զլինի Պոհուսլաւ Մարթինուի ֆիլհարմոնիք նուագախմբի եւ խմբավար Տաւիտ Շուեցի ղեկավարութեամբ: Կատարուեցին նուագախմբի համար Էպիտաֆը, Երկրորդ սիմֆոնիան ջութակի, թաւջութակի եւ նուագախմբի համար եւ Հայոց ցեղասպանութեանը նուիրուած «Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ը: Վերջին երկու ստեղծագործութիւնները կատարւում էին առաջին անգամ: Հանդիսաւոր երեկոն ողջոյնի խօսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը` անդրադառնալով...
















