Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկ Վարդանի Ստեղծագործութիւնների Առաջին Ներկայացումը Փրակայում. Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակի Միջոցառումների Մեկնարկը Չեխիայում

Փետրուար 27, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ

22715_Haig-Vardan-222715_haig-vartan-hamerg-9Զուիցերիահայ յօրինող Հայկ Վարդանի ստեղծագործութիւնները փետրուարի 22-ին առաջին անգամ հնչեցին Փրակայի Սուրբ  Սիմոնի եւ Յուդայի եկեղեցում` Զլինի Պոհուսլաւ Մարթինուի ֆիլհարմոնիք նուագախմբի եւ խմբավար Տաւիտ Շուեցի ղեկավարութեամբ: Կատարուեցին նուագախմբի համար Էպիտաֆը, Երկրորդ սիմֆոնիան ջութակի, թաւջութակի եւ նուագախմբի համար եւ Հայոց ցեղասպանութեանը նուիրուած «Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ը:

Վերջին երկու ստեղծագործութիւնները կատարւում էին առաջին անգամ: Հանդիսաւոր երեկոն ողջոյնի խօսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սէյրանեանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին եւ Թուրքիայի կողմից շարունակուող մերժողական քաղաքականութեանը: Հայաստանի դեսպանը համառօտ ներկայացրեց Հայոց ցեղասպանութեան պատմութիւնը եւ մասնաւորապէս նշեց. «Հայոց ցեղասպանութեան դառը դասերը համամարդկային պատմութեան եւ յիշողութեան մէջ անհետ չեն մնացել. դրանց լրացնելու եկան Ողջակիզումի, յոյների եւ ասորիների, Ռուանտայի ու Տարֆուրի ցեղասպանութիւնների, Նանճինկի սպանդի եւ այլ ողբերգութիւնների սարսափները: Ցաւալի է, որ ցեղասպանութեան  ժխտողականութիւնն ու ուրացումը դեռեւս տեղ ունեն ժամանակակից աշխարհում:

Քաղաքական նպատակայարմարութիւնն ու տնտեսական շահը յաճախ գերակշռում են միջազգային քաղաքականութեան մէջ: Իսկ ժխտողականութիւնն ու ուրացումն անխուսափելիօրէն բերում են նոր բռնութիւններ եւ յանցագործութիւններ, ինչպիսին է, օրինակ, «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման` մարդկութեանը յայտարարուած պատերազմը:

22715_haig-vartan-hamerg-7a22715_Despan-eluit-1aԽմբավար Տաւիտ Շուեցը, ով նաեւ Ազգային թատրոնի նուագախմբի խմբավարներից է, հիացած էր նուագախմբի կատարած աշխատանքով եւ մեզ հետ զրոյցում փաստեց, որ լաւ կը լինի եւս մի քանի անգամ ներկայացնել Հայկ Վարդանի գործերը: Նրան յատկապէս ոգեւորել էր 2-րդ սիմֆոնիան` իր հզօրութեամբ եւ խորութեամբ:

Յօրինող  Հայկ Վարդանը, ով նոյնպէս ներկայ էր համերգին, գոհունակութեամբ արտայայտուեց երաժիշտների կատարած աշխատանքի մասին: Զարմացած եմ, որ այդքան կարճ ժամանակահատուածում նուագախումբը կարողացաւ կատարել իմ գործերը:

Առաջին կատարման համար հիանալի էր», ասաց նա:

«Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ում յօրինողը ձգտել է ցոյց տալ կորստի ողբերգութիւնը` անձնականից մինչեւ համընդհանուր եւ նրա համար ներշնչանքի աղբիւր է հանդիսացել Ճէյմ Ճոյսի «Ուլիսի» ընթերցումը, ուր նաեւ մեկնաբանութիւններ են եղել Օսկար Ուայլտի Requiescat բանաստեղծութեան մասին:

Հանդիսատեսը ջերմօրէն ողջունեց հայ յօրինողի ստեղծագործութիւնների կատարումը` գնահատելով ոչ միայն նուագախմբի, այլեւ երաժիշտ-մենակատարներ ջութակահար Մարիօ Սերեաքովի, թաւջութակահար Սթեֆան Թիթկենի, սոփրանօ Եանա Սիպերիայի եւ պարիթոն Եիրժի Պրուքների կատարումները: Ի դէպ, խմբավարը մեզ տեղեակ պահեց, որ «Երրորդ սիմֆոնիա ռեքուիեմ 1915»-ը կատարուելու է նաեւ ապրիլի 12-ին Վենետիկի Ազգային օփերային թատրոնում, իսկ 2-րդ սիմֆոնիան սեպտեմբերին կը կատարուի Լինցում:

Յիշեցնենք, որ դեռեւս 1994 թուականին Վենետիկում ներկայացուած Հայկ Վարդանի «Պրոմեթեւս 12» օփերան 1995-ին արժանացել էր ԵՈՒՆԵՍՔՕ-ի մրցանակին:

 

«ՕՐԵՐ» եւրոպական ամսագիր

Փրակա

Նախորդը

Վտանգաւոր Կէսքայլ

Յաջորդը

Կրակը

RelatedPosts

Պատմութեան Դասերին Կառչելու Հրամայականը…
Անդրադարձ

Վախւորած Իշխանութեան Տեռորի Մարտավարութիւնը…

Հոկտեմբեր 28, 2025
Ծառը
Անդրադարձ

Յուշդ… Երբեք Չի՛ Մահանար…

Հոկտեմբեր 28, 2025
Փոխան Գրախօսականի.  «Ծաղկած Ցաւ» Քերթողագիրք Հեղինակ` Կամիլա Քէշիշեան
Անդրադարձ

Փոխան Գրախօսականի. «Ծաղկած Ցաւ» Քերթողագիրք Հեղինակ` Կամիլա Քէշիշեան

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?