ԱԶՆԻՒ ԹՈՐՈՍԵԱՆ

| Դարեր հսկեցիր | |
| Մեր հողը ոսկի, | |
| Չ՛ըլլայ որ խլէ | |
| Թշնամին անարգ, | |
| Իսկ դուն մնացիր | |
| Հպարտ, քաջարի | |
| Ամպրոպի դիմաց, | |
| Փա՜ռք քեզ, հազա՛ր փառք: | |
| Պիտի գանք գիրկդ | |
| Համբուրելու այդ | |
| Ճակատդ ճերմակ, | |
| Որ հազար ու մէկ | |
| Շանթերու դիմաց` | |
| Մնաց յաղթապանծ: | |
| Պիտի գանք գիրկդ | |
| Հաղորդուելու | |
| Քու սուրբ սեղանէդ, | |
| Ուր Լուսաւորչի | |
| Կանթե՛ղն է կախուած | |
| Պիտի գանք գիրկդ | |
| Որպէս ուխտաւոր | |
| Աշխարհին դիմաց | |
| Նո՛ր կամքով հզօր. | |
| Դուն մեր աչքի լոյս | |
| Ու սէ՜ր անարատ | |
| Վսե՛մ ԱՐԱՐԱՏ | |
15-1-2015


