Պատերազմ, Քաղաքական Ու Տնտեսական Ճգնաժամ. Ինչպէ՞ս Է Դժուարութիւնները Յաղթահարում Լիբանանի «Ազդակ» Օրաթերթը
ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ Լիբանանի «Ազդակ» օրաթերթն այսօր Միջին Արեւելքում լոյս տեսնող հայալեզու եզակի տպագիր օրաթերթերից է (այդպիսիք կան նաեւ Պոլսում ու Թեհրանում): Այն հրատարակւում է 1927-ից, իսկ 1965-ից համարւում է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի պաշտօնաթերթը: Թերթի խմբագրութիւնը գտնւում է մայրաքաղաք Պէյրութի հարեւան Պուրճ Համուտ հայաշատ քաղաքում: «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, որը թերթի ղեկավարն է 2002-ից, «Հետք»-ի հետ զրոյցում պատմում է,...




















