Ուրուագիծ Դիմանկարի Համար. Մկրտիչ Պուլտուքեան (1938-2024)
ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿԵԱՆ Ով ճանաչել է Մկրտիչ Պուլտուքեանին, վստահ եմ, հիացել է նրա բազմիմաց մտաւորականի եռանդով. ճարտարապետ, նկարիչ, ազգային, հանրային, մշակութային նուիրեալ, եւ այս ամէնը նրա բազմաշխատութեան արգասիք` ի շահ վերջին աւելի քան կէսդարեայ պէյրութահայ կեանքի տարբեր ոլորտներում: Ամիսներ առաջ էր, Մկրտիչ Պուլտուքեանի մահուան լուրը, ինչպէս շատերին, ինձ եւս վհատեցրեց. առաջին (2009թ.) եւ վերջին անգամ եմ հանդիպել նրան, վայելել բարեկամութիւնը բառի...