Վաչէ Ծատուրեան Անդամ` Հեծելարշաւի Արաբական Ֆետերասիոնին
Կիրակի, 30 ապրիլ 2017-ին, Քազապլանքայի մէջ (Մարոք) տեղի ունեցաւ Հեծելարշաւի արաբական ֆետերասիոնի ընդհանուր ժողովը, որուն աւարտին ընտրուեցաւ յառաջիկայ 4 տարիներու (2017-2021) գործադիր մարմինը` նախագահութեամբ շէյխ Ֆայսալ Պըն Հըմէյտ Ալ Քասիմիի (Արաբական Միացեալ էմիրութիւններ), որ կը պահէ իր պաշտօնը 1997-էն ի վեր: Արաբական ֆետերասիոնի առաջին փոխնախագահ ընտրուեցաւ Ափրիկեան ֆետերասիոնի նախագահ եւ Միջազգային ֆետերասիոնի փոխնախագահ տոքթ. Մոհամետ Ուաժիհ Ազզամ (Եգիպտոս), իսկ երկրորդ...

