Թենիս. «Եու. Էս. Օփըն». Ֆետերեր Եւ Ճոքովիչ Անցան Բ. Հանգրուան
Աշխարհի նախկին թիւ մէկ դասուած մարզիկներ Ռոժէ Ֆետերեր եւ Նովաք Ճոքովիչ հասան Նիւ Եորքի մէջ ընթացող թենիսի Միացեալ Նահանգներու բաց մրցաշարքի երկրորդ հանգրուան: Զուիցերիացի Ֆետերեր առաջին խաղին 6-2, 6-2, 6-4 արդիւնքով յաղթեց ճափոնցի Եոշիհիթօ Նիշիոքուին, իսկ սերպ Ճոքովիչ 4 սեթնոց խաղին մէջ պարտութեան մատնեց ուժեղ հունգարացի Մարթոն Ֆուչովիչը` 6-3, 3-6, 6-4, 6-0 արդիւնքով: Ֆետերեր այժմ պիտի մրցի ֆրանսացի Պենուա Փերի...


