Թենիսի Միջազգային Նոր Դասաւորում. Ճոքովիչ Բարձրացաւ Երկրորդ Դիրք
Գասպարեան Կը Շարունակէ Յառաջդիմել Նովաք Ճոքովիչ Երէկ` երկուշաբթի, 15 հոկտեմբերին, թենիսի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց տղոց եւ աղջկանց նոր դասաւորումը: Տղոց դասաւորման մէջ սպանացի Ռաֆայէլ Նատալ մնաց առաջին: Սակայն սերպ Նովաք Ճոքովիչ, որ նախորդ շաբաթավերջին տիրացաւ «Շանկհայ Մասթըրզ-1000»-ի միջազգային մրցաշարքի տիտղոսին, 3-րդ դիրքէն բարձրացաւ 2-րդ դիրք` շրջանցելով Ռոժէ Ֆետերերը (Զուիցերիա): Ռուսիոյ երկրորդ դասուած թենիսմեն, 22 տարեկան Կարէն Խաչանով բարձրացաւ 26-րդ դիրք...






