«Եու. Է. Էֆ. Ա.»-ի ֆութպոլի «Ազգերու լիկա»-ի մրցաշարքին ծիրին մէջ, Դ. դասակարգի Դ. խմբակին մաս կազմող Հայաստանի ազգային հաւաքականը այսօր` շաբաթ, 13 հոկտեմբերին կը մրցի Ճիպրալթարի դէմ:
Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ, պիտի սկսի երեկոյեան ժամը 19:00-ին` Լիբանանի ժամանակացոյցով:
Հայաստան, որ ցարդ կատարած է 2 մրցում, արձանագրած է յաղթանակ մը եւ կրած պարտութիւն մը, մինչ մրցակիցը կրած է 2 պարտութիւն:
Հայկական լրատու աղբիւրներ երէկ իրենց տուած լուրերուն մէջ ներկայացուցին Հայաստանի հաւաքականի մեկնարկային հաւանական կազմը, որ հետեւեալ ձեւով կրնայ դաշտ ներկայանալ.
Արամ Հայրապետեան, Յովհաննէս Համբարձումեան, Վարազդատ Հարոյեան, Հրայր Մկոյեան, Գագիկ Դաղբաշեան, Գոռ Մալաքեան, Արտակ Գրիգորեան, Էտկար Մալաքեան, Տիգրան Բարսեղեան, Հենրիխ Մխիթարեան եւ Եուրա Մովսիսեան:
Նշենք, որ ժամը 21:45-ին (Պէյրութի ժամանակացոյցով) Մակեդոնիա կը հիւրընկալէ Լիխթնշթայնը:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Մակեդոնիա | 2 | 0 | 0 | 6 | 
| 2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 1 | 0 | 1 | 3 | 
| 3.- Լիխթնշթայն | 1 | 0 | 1 | 3 | 
| 4.- Ճիպրալթար | 0 | 0 | 2 | 3 | 
 
			


