Լիբանանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի 2018-2019 տարեշրջանի Ա. հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 13 հոկտեմբերին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը մրցում մը ունի կատարելիք, երբ մրցի Մապարրայի դէմ: Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ Սաֆայի դաշտին վրայ, պիտի սկսի յետմիջօրէի ժամը 14:15-ին:
ՀՄԸՄ-ի համակիրներէն կ՛ակնկալուի ուղղուիլ դաշտ եւ քաջալերել իրենց կազմը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նըժում – Շապապ Արապի | 14:15 | Ահտ |
| Պըրժ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Պհամտուն |
| Մապարրա – ՀՄԸՄ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Իրշատ Շըհիմ – Իժթիմահի | 14:15 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Ահտ |
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Սփորթինկ Ռիատի – Ահլի Սայտա | 1-2 |
| Թաքատտոմ Անքուն – Իսլահ Պըրժ Շիմալի | 1-0 |
| Շապապ Պըրժ – Սաժես | 2-0 |


