Ֆրանսական Ֆութպոլ. Մեսսի Գերազանցեց Ռոնալտոյի Մրցանիշը
Աշխարհի ֆութպոլի ախոյեան Արժանթինի ազգային խումբի եւ ֆրանսական Փարիզ Սեն Ժերմենի մաս կազմող 35 տարեկան յառաջապահ Լիոնել Մեսսի, գերազանցեց 38 տարեկան փորթուգալցի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտոյի (Նասըր) մրցանիշը` եւրոպական ակումբի մակարդակով իր նշանակած կոլերու քանակով: Նախորդ շաբաթավերջին Մեսսի իր 702-րդ կոլը նշանակեց Նիսի դէմ տեղի ունեցած (2-0) Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան 30-րդ հանգրուանի մրցումին: Եւրոպական ակումբներու հետ Ռոնալտօ նշանակած է 701 կոլ:...




















