«Ականատեսը». Երանի, Որ Չէք Տեսել. Եպրաքսի Գէորգեանը` Գաղթի Ու Ամերիկեան Որբանոցում Անցկացրած Տարիների Մասին
«Արմէնփրես» լրատուական գործակալութեան Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացուող «ականատեսը» յատուկ նախագիծը շարունակւում է ընթերցողին ներկայացնել 1915 թ. ոճրագործութեան ականատես-վերապրողների յուշերը: Արմաւիրի մարզի Արմաւիր քաղաքի բնակիչ, 1914 թ. Կարսում ծնուած Եպրաքսի Գէորգեանը մէկն է այն հազարաւորներից, ում համար Ցեղասպանութիւնն անմիջականօրէն միաձուլւում է մանկատանն անցկացրած երկար ու ձիգ, բայց իր գնահատմամբ` նաեւ մարդկային ջերմութեամբ լեցուն տարիների հետ: «Ես ծնուել եմ Կարսի...



















