Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ներող Եղիր, Զօրավա՛ր, Գինով Ենք»

Մարտ 2, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

4809761424862548Այսօր առաւօտեան պատահական 13 անցորդի շրջանում փոքրիկ հարցում անցկացրեցի: Հարցուածներին` միջին տարիքի 7 տղամարդ, 2 երիտասարդ տղայ, 2 պապիկ եւ միջին տարիքի 2 կին (երիտասարդ աղջիկներն ինձ այլ կերպ հասկացան եւ չխօսեցին հետս), ուղղեցի մէկ հարց` ո՞վ է այսօր Հայաստանին պակասում:

Առաջին տեղում, ի հարկէ, Ստալինն էր, դէ, ոչ թէ նա` անձամբ, այլ նրա նման մէկը, ով պէտք եղած ժամանակ, պէտք եղածի վերաբերեալ կարող է որոշում կայացնել` գնդակահարել, եւ կը գնդակահարուի: «Ստալին» պատասխանն ինձ տուեցին երկու պապիկները եւ միջին տարիքի 4 տղամարդիկ` 13-ից 6-ը: Երկրորդ տեղում դարձեալ հայ չէ` Փութինը: Հասկանալի է` ոչ թէ նա` անձամբ, այլ նրա նման մէկը, ով կարող է, ինչպէս ինձ ասացին, միայնակ կանգնել այս սրբապիղծ աշխարհի դէմ եւ ոչ միայն դիմակայել, այլեւ յաղթել: «Փութին» պատասխանն ինձ տուեցին միջին տարիքի 2 տղամարդիկ եւ 1 կին, ով ամենեւին էլ սլաւոնական արտաքին չունէր.  աւելի՛ն, ճշդող հարցին, թէ` խօսո՞ւմ էք, արդեօք, ռուսերէն, ասաց, որ ամաչում է խօսել, քանի որ շատ լաւ չի խօսում: Հարցմանս ենթարկուած միւս կինը եւ միջին տարիքի չորրորդ տղամարդը` երկու մարդ, հարցիս պատասխանեցին` Կարէն Դեմիրճեանը:

Հասկանում ենք, որ ոչ թէ երջանկայիշատակն` անձամբ, այլ նրա նման մէկը, ով իր բարի ժպիտով աջ ձեռքը կ՛առնի մուրճն ու Երեւանն իր նախկին, ինձ ասացին, շքեղ տեսքին կը բերի: Երկու երիտասարդ տղաներն առանձին պատմութիւն են: Նրանցից մէկը, ով ինձ լրացուցիչ յայտնեց, որ ամուսնացած չէ, ընկերուհի էլ չունի եւ աշխուժ որոնումների մէջ է, հիմնական հարցիս պատասխանեց` Քիմ Քարտաշեանը: Ես նրան յոյս տուեցի, որ շուտով Քիմը գալու է Երեւան եւ չզարմացայ, որ նա ուրախ ժպտաց եւ ասաց, որ արդէն գիտի այդ մասին: Երկրորդ երիտասարդը հարցիս, թէ ո՞վ է այսօր պէտք Հայաստանին, պատասխանեց` Անդրանիկը. աւելի՛ն, յայտնեց, որ առաւօտեան այցելել է Եռաբլուր, որտեղ ամփոփուած է Զօրավարի սիրտը: Դէպի խմբագրութիւն ճանապարհին ես հասկացայ` մեզ այսօր պակասում է Անդրանիկը, եւ ահա, թէ ինչո՛ւ:

1915-ի յուլիսին Զօրավար Անդրանիկը ապտակել է 4-րդ բանակային կորպուսի հետախուզութեան պետի տեղակալ կապիտան Դեւոյեանին: Բանն այն է, որ նա չափազանցուած տեղեկութիւն էր տրամադրել թշնամու գերակշիռ ուժերի մասին, ինչը, հասկանալի է, փոխել էր մարտական գործողութիւնների ծրագիրը: Իրականում` 1915-ին, Ալաշկերտի գործողութեան ժամանակ Ապտիւլ Քերիմ փաշայի զօրքի 33 գումարտակները լրիւ համալրուած չէին, հետեւաբար կարելի էր կռուել ու յաղթել: Հիմա մեզ մեր թշնամու մասին չափազանցուած տեղեկատուութիւն չե՞ն տրամադրում, ընդ որում, հէնց մենք` մեզ:   Անդրանիկի յաջորդ ապտակը ստացել է ինքը` մարշալ Բաղրամեանը, ով, ճիշդ է, ապտակի պահին դեռ մարշալ չէր: 1918-ի մարտին Սարիղամիշի Խորասան գիւղի մօտ փոքր-ինչ հանգստանալու նպատակով կանգ է առնում այն ջոկատը, որում կռւում էր Յովհաննէս Բաղրամեանը: Նոյն տեղանքով Էրզրումից նահանջելիս է լինում Անդրանիկի ջոկատը: Աւելի ուշ արդէն մարշալ դարձած Բաղրամեանը ԵՊՀ-ի ուսանողներին պատմել է. «Առաւօտեան ինձ ասացին, որ Զօրավարը կանչում է: Ես գնացի եւ նա (Անդրանիկը) խոժոռ դէմքով նայեց ինձ ու ապտակեց` ասելով. «Կոռնե՛տ Վանօ, քո այդ երեսուն զինուորները իմ յոյսն են, բայց ինձ լուր տուեցին, որ նրանց մի մասը հրաժարւում է կռուել: Սա մեր հայրենիքն է, եւ ի՞նչ կարեւոր է, թէ ովքեր են այսօր ղեկավարում: Հայրենիքը միշտ կ՛ապրի նուիրեալ չարքաշների կեանքով: Գնա, կարգի բեր քո էսկադրոնը…»:

Հիմա` ո՞վ ասի, թէ` կարեւոր չէ, ովքեր են ղեկավարում հայրենիքը, եւ քանիսի՞ն կ՛ապտակի:   1918 թուական, Թիֆլիս, Սոլոլակ սրճարան: Ներս է մտնում Զօրավարը, եւ բոլոր ներկաները յարգանքով (մի մասը վախից, անշուշտ) լռում են: Սեղաններից մէկի մօտ նստած Ալեքսանդր Շիրվանզադէն տեղից դիմում է Անդրանիկին եւ ծիծաղելով հետաքրքրւում. «Հը, Զօրավա՛ր, ազատագրեցի՞ր Արեւմտեան Հայաստանը»: Անդրանիկն այնպէս է ապտակում գրողին, որ նա նստած տեղից ընկնում է, իսկ նրա հետ նստած` Թիֆլիսի հայ թատրոնի մեծ դերասան Յովհաննէս Աբելեանը, դիմելով Անդրանիկին, ասում է. «Ներող եղիր, Զօրավա՛ր, գինով է…»: Ներող եղիր եւ մեզ, Զօրավա՛ր, որ հեգնում ենք նրանց, ովքեր մեզ Արեւմտեան Հայաստանի ազատագրում են խոստանում: Ներող եղիր, որովհետեւ գինով ենք: 13-ից 11-ը` հաստատ:

«Երկիր»

 

Նախորդը

«Արուեստի Որակը Պէտք Է Համապատասխանէ Գնահատականին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Դոկտ. Հերկելեան

Յաջորդը

Անդրանիկ (Օզանեան, 1866-1927) Ամենայն Հայոց Անպարտելի՛ Մարտիկը

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?