ՀՅԴ 132-Ամեակի Շքեղ Տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» Թատրոնում
Կիրակի, Փետրուար 19ի երեկոյեան տեղի ունեցաւ ՀՅԴ 132 ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում: Լեփ լեցուն սրահում ներկայ էին ազգային, եկեղեցական և հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ և համայնքի անդամներ, որոնք խուռներամ մասնակցութեամբ հաւաքուել էին տօնախմբելու ՀՅԴի հիմնադրման 132 ամեակը Արևմտեան Ամերիկայի այս ափերում: Միջոցառումը բացուեց ՀՄԸՄի Շրջանային Դրօշակախմբի տողանցքով, որոնք պատիւ տալով դրօշակներին ունկնդրեցին ԱՄՆ, Հայաստան և Արցախի հիմներգները: Ապա Մշակ Բանուորի ներքոյ...




















