Քննարկում «Հաւաքական Ուժ` Հայաստան-Արցախ-Սփիւռք» Խորագրով
Երեքշաբթի, 11 ապրիլ 2023-ին, Քրեսենթա Հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տէր Յովհաննէսեան» երիտասարդական կենտրոնի դաստիարակչական յանձնախումբը կազմակերպել էր «Հաւաքական ուժ` Հայաստան-Արցախ-սփիւռք» խորագրով քննարկում: Քննարկման ընթացքում բանախօսեցին դոկտ. Յարութիւն Արմէնեանը, Յարութ Սասունեանը եւ Ռոպերթ Մարգարեանը: Միջոցառումը առիթ էր կանգ առնելու հայ ժողովրդի առջեւ ներկայ փուլում ծառացած խնդիրների եւ մարտահրաւէրների վրայ, Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի տարածքի մէջ: Բանախօսները հակիրճ ակնարկներով ներկայացրեցին ներկայ իրավիճակը,...