Աշխարհահռչակ Ֆութպոլիստ Եուրի Ճորքայեֆ` Հայաստանի Մէջ
Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբին հետ աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան հանդիսացած աշխարհահռչակ ֆութպոլիստ Եուրի Ճորքայեֆ, որ ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրէն է, երէկ այցելեց Հայաստան: Երեւանի մէջ, հայազգի ֆութպոլիստը այցելեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ֆութպոլի ակադեմիան եւ տեսակցութիւն մը ունեցաւ ֆետերասիոնի նախագահ Արմէն Մելիքբէկեանի հետ: Քննարկուեցան հայկական ֆութպոլի զարգացման հեռանկարները եւ ներդրումի ապագայի ծրագիրները: Ճորքայեֆ նաեւ ծանօթացաւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի սպանացի գլխաւոր...




















