Աշխարհահռչակ Ֆութպոլիստ Եուրի Ճորքայեֆ` Հայաստանի Մէջ

Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբին հետ աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան հանդիսացած աշխարհահռչակ ֆութպոլիստ Եուրի Ճորքայեֆ, որ ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրէն է, երէկ այցելեց Հայաստան:

Երեւանի մէջ, հայազգի ֆութպոլիստը այցելեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ֆութպոլի ակադեմիան եւ տեսակցութիւն մը ունեցաւ ֆետերասիոնի նախագահ Արմէն Մելիքբէկեանի հետ:

Քննարկուեցան հայկական ֆութպոլի զարգացման հեռանկարները եւ ներդրումի ապագայի ծրագիրները:

Ճորքայեֆ նաեւ ծանօթացաւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի սպանացի գլխաւոր մարզիչ Խոաքին Քափարոսի եւ անոր հետ աշխատող մարզչական խումբի անդամներուն հետ:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )