Վրաստանը Դառնում Է Թուրքիայի Պատանդը
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ Թուրքիան ու Ազրպէյճանը աշխուժօրէն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մէջ` գործադրելով շանթաժի բոլոր ձեւերը: Թիֆլիսի նկատմամբ իրականացւում է թուրք-ազրպէյճանական ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական էքսներխուժում, որը կարող է լրջօրէն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականութեանը, ստիպել վրացական վերնախաւին` հետեւել Անգարայի եւ Պաքուի կողմից ընտրած ուղեծրով: Թիֆլիսի մասնակցութեամբ Անդրկովկասում ձեւաւորւում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտուած է ոչ...



















