Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մհեր Դաւոյեանի Մահուան Քառասունքին Առիթով. «Աղօթք»` Մհերի Յիշատակին…

Յուլիս 4, 2016
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter
Ռազմիկ Դաւոյեանի տան մէջ, ձախէն աջ, նստած` Յասմիկ Դաւոյեան, Մարի Յակոբեան, Վեհանուշ Թէքեան, Մհեր Դաւոյեան, Մարտիրոս Գուշակճեան եւ Յակոբ Յակոբեան: Ոտքի` Ռազմիկ Դաւոյեան, Նորա Յակոբեան եւ Մովսէս Հերկելեան:
Ռազմիկ Դաւոյեանի տան մէջ, ձախէն աջ, նստած` Յասմիկ Դաւոյեան, Մարի Յակոբեան, Վեհանուշ Թէքեան, Մհեր Դաւոյեան, Մարտիրոս Գուշակճեան եւ Յակոբ Յակոբեան: Ոտքի` Ռազմիկ Դաւոյեան, Նորա Յակոբեան եւ Մովսէս Հերկելեան:

ՄՈՎՍԷՍ Ս. ՀԵՐԿԵԼԵԱՆ

Ինչպէս ընդունիմ, որ չկաս այլեւս: Կարծես թէ երէկ էր տակաւին, երբ Լրագրողներու տան դիմաց հանդիպեցանք: Տարիներէ ի վեր չէի տեսած քեզ: Խմբագրական աշխատանքներու մէջ մխրճուած էիր: Գործի տեսակէն գոհ էիր, սակայն արդիւնքէն` ոչ: «Արհեստական բան մը կայ օդին մէջ, կեանքը անհամ ու լճացած կը թուի ըլլալ» ըսիր: Զարմացած ու միաժամանակ լիացած էի, որովհետեւ հասուն ու բանիմաց մտաւորականի դիմաց կը գտնուէի յանձինս քեզ: Զարմացած էի, որովհետեւ դուն նոյն խելացի եւ կրակոտ աչքերով այն պատանեակն էիր ինծի համար:

Հայր եւ որդի Ռազմիկ եւ Մհեր Դաւոյեաններ
Հայր եւ որդի Ռազմիկ եւ Մհեր Դաւոյեաններ

Կը յիշեմ, թէ ինչպէս Նարինէի ու Վահանի հետ խումբ կազմած էիք ու որոշած` ազգային գործունէութիւն ծաւալել ռուսական դպրոցներէ ետք: Անշուշտ այս մէկը արդիւնք էր նաեւ ձեր տան հաւաքներուն, ուր գրական եւ արուեստի հարցերու զուգահեռ, կը քննարկէինք նաեւ ազգային հարցեր, յատկապէս` հայոց լեզուի պահպանման վերաբերեալ: Կը յիշեմ Պօղոսը, որ նոյնիսկ «վտանգաւոր» գործերու  կ՛առաջնորդէր ձեզ: Հօրդ հետ այնքան մտերիմ էի, որ նոյնիսկ ազգային «վտանգաւոր» գործեր կ՛ընէինք միասին: Ան իր մէկ մակագրութեան մէջ գրած էր, թէ` «Մօտս եղած ատեն իսկ կարօտով…»: Այո՛, կարօտով, կարօտով կը յիշեմ ձեր տան մէջ անցուցած ժամանակներս… Առիթով մը մայրդ` Յասմիկը պատմեց, թէ ինչպէս օր մը ելեկտրականութիւնը կ՛անջատուի ձեր տան, ու դուն կը պոռաս մութին մէջ. «Մամա՛, մամա՛, աչքերս կորան, ո՞ւր են աչքերս»: Ես վստահ եմ, որ դուն վերն ես, ու քու «խելացի ու կրակոտ աչքերով»  կը դիտես աշխարհը, Հայաստանը, մեզ ու դուն ալ կը զարմանաս, թէ ինչպէս կ՛ըլլայ, որ դուն չկաս, ու մենք ու մեզի հետ շատեր կան, կ՛ապրին ու կը գործեն:

Այդ օրերուն Երեւան էի: Նախ Հենրիկ Էդոյեանը ցաւով հիւանդութեանդ լուրը տուաւ եւ ապա օրեր ետք Յասմիկ Տէր Կարապետեանը մահուանդ գուժը ափսոսանքով, խոր կսկիծով մը հաղորդեց տասնեակ մը գրողներու եւ արուեստագէտներու ներկայութեան եւ ապա կարդաց քու «Աղօթքդ» մինչեւ վերջ… Այո, «Աղօթք»-դ բացառիկ գրութիւն մըն է, զոր ամէն հայ պէտք է կարդայ զայն… մինչեւ վերջին կէտը: Զայն կու տամ ստորեւ` ներկայացնելու համար քեզ, քու գրելու շնորհքդ ու ազգային-հայրենասիրական կեցուածքդ…

Աղօթք

Mher-Tavoian_70416

Ծանր է պահը, որովհետեւ հրաժեշտ ենք տալիս Մհեր Դաւոյեանին: Անասելի ծանր է հրաժեշտ ու յիշատակի խօսք ասել նրա մասին, ով կեանքն անմնացորդ ապրելու օրինակ էր, ով համակ կենսասիրութիւն էր, համակ կեանք էր ու սէր:

Գործընկերս ճիշդ է նկատել, Մհերի մասին խօսելիս ամենեւին կարեւոր չէ, թէ որտեղ է սովորել, ինչ կրթութիւն է ստացել: Կարեւոր ու մնայուն է այն, ինչ հասցրեց ստեղծել Մհերը` իր առաջնեկ «Մունետիկից» մինչեւ իր վերջին «Ճամբորդը», իր բոլոր ստեղծագործութիւնները: Ինքն էլ մունետիկ էր` նոր ու հետաքրքիր, ինքնատիպ ու գրաւիչ գաղափարների, որոնք նաեւ կեանքի էր կոչում ու պիտի կոչէր, բայց… Բայց հիմա անցաւ իր վերջին երկրային ճանապարհով ու դարձաւ յաւերժի ճամբորդ…

Լաւ ընկեր էր Մհերը: Նա գիտէր մարդկանց ուրախութիւն պարգեւելու գաղտնիքը, կարողանում էր օրը տօն դարձնել ու նուիրել մարդկանց: Ո՜ւր էր թէ մի հրաշքով կարողանայինք իր` մեզ պարգեւած պահերն ու օրերը միացնել ու վերադարձնել իրեն…

Իսկ հիմա իբրեւ հրաժեշտի խօսք թող հնչի քո «Աղօթքը»:

Մօտեցիր ինձ: Մօտ եկ: Կանգնիր կողքիս: Ձեռքդ դիր ափիս մէջ: Այսպէս: Ուզում եմ ուսդ հպուի ուսիս: Այս որքան ես մեծացել: Մէջքդ շտկիր, քեզ ասելիք ունեմ: Դու գիտես, թէ որքան եմ սիրում քեզ: Խօսելն իսկ աւելորդ է: Գիտես, որ ամէն ինչից թանկ ես ինձ համար: Բոլորից թանկ: Գիտես, որ կեանքս քոնն է: Հոգիս էլ: Կանգնիր կողքիս: Լսի՛ր ինձ:

Ինչո՞ւ ես ստում: Ինչո՞ւ ես անընդհատ ստում: Ամէն քայլափոխիդ, ամէն վայրկեան, գրեթէ ամէն ինչի մասին: Միթէ՞ չգիտես, որ սուտը ստորացնում է քեզ: Սուտը վախի արդիւնք է: Դու իրաւունք չունես ստորանալու: Վախենալու իրաւունք չունես: Քո վախը քո ստորանալը բոլորիս վրայ անդրադառնում է հազարապատիկ: Հողը մեր ոտքերի տակից տանում է:

Մի ստիր նաեւ` իբր յանուն շահի: Շահ չկայ դրա մէջ: Ստով ձեռք բերածը նոյն գողութիւնն է: Անարդար բան է: Քո անարդարութիւնը մեր կործանումն է: Մանր խաբեբայի մտածողութեամբ տուն չի կառուցուի, կեանք չի կառուցուի:

Ինչո՞ւ ես այդքան անուշադիր մարդկանց հանդէպ: Ինչո՞ւ ես այդքան փնթի քո յարաբերութիւններում: Չես սիրում ոչ մէկին: Քո սրտակիցներն ո՞ւր են: Ինչո՞ւ ես կարծում, որ բոլորը քեզ պարտական են, իսկ դու արհամարհական փշրանքներ պիտի նետես քո գովքն անողներին: Ինչո՞ւ չես գնահատում մարդկանց, ինչո՞ւ ես արհամարհում: Այդ ի՞նչ ճիւաղային վերաբերմունք ես յօրինել:

Դու ամենամեծ արժէքն ես ինձ համար: Ինչպիսին էլ լինես: Դա բնական բան է: Նորմալ մարդու կեանքի օրէնքն է դա: Ապա ինչո՞ւ ես քեզ` իմ ամենամեծ արժէքը, վերածում անսուրբ, անմաքուր կենդանանոցի: Ինչո՞ւ ես ինքդ քեզ այդքան նուաստացնում: Իմ ամենամեծ արժէքն այդ նուաստ անմաքո՞ւրն է. ես ա՞յդ եմ պաշտում: Ինձ նայիր. մէկ է, պաշտելու եմ: Ինչո՞ւ ես ինձ էլ այդքան իջեցնում: Չէ՞ որ, ի վերջոյ, դու էլ ինձանով ես դու: Հոյ չե՞ս ուրանալու: Որ ուրանաս, ո՞ւմ հետ ես ապրելու: Ագռաւների ու մողէսների՞: Ինչո՞ւ ես մարդկանց ագռաւ ու մողէս դարձնում:

Քո արժանապատուութիւնն ո՞ւր է: Գիտե՞ս` ինչո՛ւ չունես արժանապատուութիւն: Որովհետեւ յարգել չգիտես: Արժանապատուութիւնը ինքդ քեզ յարգելն է: Եսասիրութիւնը չէ, սեփական շահը պաշտպանելը չէ, ինքնահիացումը չէ: Յարգանքը արժէքն իմանալն է: Առաջին հերթին` հէնց քո՛ իրական արժէքը: Իսկ դրա համար պէտք է, որ սուտ չխօսես. առաջին հերթին` ինքդ քեզ: Նաեւ պէտք է, որ խելքդ հասնի` ինչն է լաւ, ինչն է վատ: Վատի ու լաւի մասին պատկերացումներ պիտի ունենաս` արժէքային համակարգ, ոչ թէ էդ հիւանդ դասակարգումը, որով չափում ես ինքդ քեզ ու մարդկանց: Ինքդ քեզ գնահատելու եւ սխալներդ տեսնելու կարողութիւն պիտի ունենաս:

Դու սխալուելու իրաւունք ունես: Միշտ: Մեզանից ո՞վ չի սխալւում: Ես էլ սխալւում եմ ամէն քայլափոխիս, բայց զղջում եմ, չէ՞: Եւ քո բոլոր սխալներին էլ տէր եմ: Կեանքովս եմ տէր: Այդպէս է, երբ սիրում ես. իսկ ես քեզ հոյ սիրում եմ: Քեզանից երբեւէ հրաժարուե՞լ եմ: Ուղղակի պիտի տեսնեմ, որ դու էլ սխալներիդ համար զղջում ես: Չես ասում` տօ լաւ է՜, ո՞վ է իմ դատաւորը: Դատաւոր, իրօք, չկայ: Ուրիշների ասածն ինձ համար արժէք չունի: Մանաւանդ որ յաճախ մի բարի պտուղ չեն իրենք էլ: Ես երբեք թոյլ չեմ տալիս քեզ վրայ բերան ծռեն, բայց քեզ ասում եմ` դու ես քո դատաւորը: Դատավճիռդ էլ ընդամէնը սխալիցդ ետ կանգնելն է: Ստիպողաբար չէ: Սեփական կամքով: Այդ ժամանակ է, որ իմաստ ունի դատավճիռը:

Մի՛ օտարացիր ինձանից: Նօթերդ մի՛ կիտիր: Ես քեզ տալիս եմ ամբողջը, ինչ ունեմ: Ինչը որ դու ինձ թոյլ ես տալիս ունենալ: Որովհետեւ դու ես իմ ուժի աղբիւրը:

Այսպէս կանգնիր կողքիս, քո ձեռքն իմ ափի մէջ, ուսդ ուսիս հպած: Ուզում եմ աղօթք ասել մեզ համար:

Ամենախնամ Տէր,
Քո սուրբ երկիւղն իմ աչքերին պահապան դիր, որ էլ պագշոտ չնայեն,
Եւ իմ ականջներին, որ չախորժեն լսել չար խօսքեր,
Եւ իմ բերանին, որ սուտ չխօսի,
Եւ իմ սրտին, որ չարը չխորհի,
Եւ իմ ձեռքերին, որ անիրաւութիւն չգործեն,
Եւ իմ ոտքերին, որ չգնան անօրէն ճանապարհներով,
Այլ ուղղիր սրանց շարժումն`
Ամէն ինչում քո պատուիրաններին հետեւելու,
Եւ ողորմիր Քո արարածներին,
Եւ ինձ` բազմամեղիս:
Ամէն:

Հիմա գնա՛: Գնա՛, հանգիստ քնի՛ր: Ես, ինչպէս ամէն գիշեր, չեմ քնելու, մինչեւ դու չքնես: Որովհետեւ, ինչպէս ամէն գիշեր, համբուրելու եմ երազներում մոլորուած քո գոց աչքերը:

Քնիր հանգիստ: Իմ լոյս: Իմ քսանչորսամեայ ՀԱՅՐԵՆԻՔ:

Յ.Գ. Դեռ չորս տարի առաջ էի ուզում սա քեզ ասել, երբ քսանդ տակաւին նոր էր լրանալու: Ցաւօք, այսօր էլ գրեթէ ոչինչ չի փոխուել, եւ այս խօսքերը իրաւով եմ բերել քեզ: Սակայն այսօր, երբ քսանչորս ես, երեւի արդէն ուրիշ խօսքեր էլ են հարկաւոր, ուրիշ բառեր էլ պիտի ասուեն քեզ` տարիքիցդ ելնելով:

Օրինակ այսպէս` իմ անուշ հարազատ, անկախութիւնը պլոթ չի, որ բռնես, յայտարարես ու քեզանից գոհ նստես աթոռին: Անկախութիւնը ամէն օրուայ ճիգ է, ամէն օրուայ ջանք է` ռազմիկի քո ուղին անթերի անցնելու: Որովհետեւ քո ուղին ռազմիկի ուղի է, եւ դրա անցնելու միակ ձեւը անթերիութեան մշտնջենական ձգտումն է:

Անկախութիւնը քո սեփական արժէքները սահմանելու շնորհքն է. սրանից-նրանից ընդհանրապէս մի՛ արտագրիր: Նայիր արմատներիդ, պապերիդ գրածները կարդա՛, կարդացածդ հասկացիր:

Դրանից յետոյ արդէն անկախութիւնը քո հաստատած արժէքները պաշտպանելու կարողականութիւնն է. ոչ մի փողի խաթեր ուրիշներինը մի՛ ներմուծիր: Պահպանի՛ր դէմքդ, թանկագի՛նս, որքան էլ համոզեն, թէ յօնքեր փետռելը ժամանակակից է ու շահաւէտ: Քոնը լաւ, առնական դէմք է, փետրած յօնքը քեզ լաւ չի գալիս:

Քո երեխեքը ուշիմ են ու խելացի, քո երեխեքը ճարպիկ են ու աչքաբաց, օտարի խաշած բանջարեղէնի կրթական համակարգով քո երեխեքին մի՛ տանջիր: Հաւատա՛ քո համալսարանին, հաւատա՛ քո գիտութեանը. մեծ ազգի, հարուստ երկրի արդիւնք են տուել դրանք, էլի կը տան, տէ՛ր կանգնիր:

Ընդհանրապէս քո քաղաքակրթութեանը հաւատա՛, էն, որը չունես. հաւատա՛, որ ունենաս, որովհետեւ ազգային քաղաքակրթութիւնն է միայն անկախ պետութեան հիմքը, մէկ էլ` Ազատութեան շնչառութիւնը երակներիդ մէջ:

Կարեւոր բաները կարծես ասացի: Յաջորդ անգամ, մի հինգ-վեց տարի յետոյ հետդ խօսելիս մի բան ասեմ միայն. «Փառքդ շատ, Տէ՛ր Աստուած… Շնորհակալութի՛ւն, Հայրենի՛ք…»:

ՄՀԵՐ ԴԱՒՈՅԵԱՆ

«Անդին» հանդէս
Թիւ 9-10, 2015

 

 

Նախորդը

Օֆելիա Համբարձումեանով Ժողովրդային Երգիչներու Դարաշրջան Մը Փակուեցաւ, Աւանդը Մնաց

Յաջորդը

Հռոմի Պապի Այցը Որեւէ Բան Կը Փոխի՞ Մեր Հոգիներում

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Դեգերումներ Դար Մը Լիբանանահայ Թատրոնի Հետքերով Բ. 50-ականներէն Ետք

Օգոստոս 8, 2025
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Դեգերումներ Դար Մը Լիբանանահայ Թատրոնի Հետքերով Ա. Մինչեւ 50-ականներ

Օգոստոս 7, 2025
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Ծափահարութեան Թուայնացում

Յուլիս 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?