Հայերի Ներկայութիւնն Ու Աւանդը Մերձկասպեան Այսրկովկասում
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան Այս պատմական ակնարկի շարժառիթը Պաքւում տիրող եւ տարփողուող այն տխրահռչակ մտայնութիւնն է, թէ հայ ազգային տարրը եկուոր է եւ արեւելեան Այսրկովկասում ի յայտ է եկել 19-րդ դարի երրորդ տասնամեակի սկզբներին` 1826-28թթ. երկրորդ ռուս-պարսկական պատերազմից յետոյ, Պարսկաստանից զանգուածային վերաբնակեցման արդիւնքում: Ընդ որում, խնդիրը ներկայացւում է այնպէս, թէ իբր այդ տեղաշարժի շնորհիւ հայերը վերաբնակուել, հաստատուել են ազրպէյճանական ժողովրդի...



















