Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Երկիր»-ի Հարցազրոյցը Գեղարքունիքի Դաշնակցական Նորանշանակ Մարզպետ Իշխան Սաղաթելեանի Հետ

Յունիս 8, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter
«Գեղարքունիքը Զարգացնելու
Հսկայական Հնարաւորութիւններ Կան»

Հայաստանի ամենամեծ մարզը` Գեղարքունիքը, առաջին անգամ կը ղեկավարի դաշնակցական մարզպետ: Խօսքը ՀՅԴ ԳՄ անդամ, 36-ամեայ Իշխան Սաղաթելեանի մասին է, ով ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղամաւան գիւղից է:

Նոր կառավարութեան կազմում ընդգրկուելու, Գեղարքունիքի մարզում առկայ խնդիրների, մարզի զարգացման հեռանկարների եւ այլ հարցերի շուրջ «Երկիր»-ը զրուցել է Իշխան Սաղաթելեանի հետ:

ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում ձեր աշխատանքը նոր կառավարութիւնում:

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ.- Շատ վճռական եմ տրամադրուած, ծանօթ եմ կառավարութեան ներկայացրած ծրագրին, ծանօթ եմ մարզի խնդիրներին: Մարզը զարգացնելու եւ առկայ խնդիրները լուծելու վճռակամութեամբ էլ ստանձնում եմ այս պատասխանատու պաշտօնը:

Թ. Մ.- Օրէնսդիր եւ գործադիր մարմիններում ձեր ունեցած փորձը բաւարա՞ր է մարզի կառավարման ղեկը վերցնելու համար, չէ՞ որ ձեր ուսերին այսուհետ աւելի մեծ պատասխանատուութեան բեռ է ընկնելու:

Ի. Ս.- Օրէնսդիր մարմնում աշխատել եմ 4 տարի, 2008-2009թթ. եղել եմ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական, իսկ 2009-2012թթ.` ԱԺ պատգամաւորի օգնական: Բնապահպանութեան նախարարութիւնում աշխատել եմ նախարարի խորհրդական: Աշխատանքային գործունէութեանս մեծ մասը եղել է հասարակական հիմունքներով: Ի հարկէ, մարզպետի աշխատանքը տարբեր է` աւելի պատասխանատու է եւ պարտաւորեցնող: Կառավարման ոլորտում ունեցած պատկերացումներս բաւարար են, որ գիտակցեմ առկայ խնդիրների լրջութիւնն ու մարզի զարգացման հեռանկարները:

Թ. ՄԵԼՔՈՆԵԱՆ.- Զարգացման ի՞նչ հեռանկարների մասին է խօսքը:

Ի. Ս.- Գեղարքունիքի մարզի համար առաջնային է գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ոլորտների զարգացումը: Մարզի բնակելի հողերի 64 տոկոսից աւելին գիւղատնտեսական նշանակութեան հողեր են: Ժամանակին Գեղարքունիքի մարզը եղել է Հայաստանում հացահատիկի եւ գետնախնձորի մշակման կարեւոր շրջաններից մէկը: Այս ոլորտում մեր մարզը հսկայական (հնարաւորութիւններ-Խմբ.) ունի, որոնք լիարժէքօրէն չեն օգտագործւում: Անշուշտ, գիւղատնտեսութեան ոլորտում որոշակի առաջընթացներ կան, սակայն դրանք բաւարար չեն: Բաւարար չեն, քանի դեռ մեր գիւղերից մարդիկ արտագաղթում են, չեն կարողանում լրացուցիչ բարիքներ ստեղծել եւ բարելաւել իրենց ընկերային պայմանները:

Թ. Մ.- Զբօսաշրջութեան զարգացման ի՞նչ հեռանկարներ կան Գեղարքունիքում: Սեւան քաղաքն, օրինակ, այդքան մօտ գտնուելով Սեւանայ լճին, զբօսաշրջային քաղաքի տպաւորութիւն ամենեւին չի թողնում:

Ի. Ս.- Սեւանը, որպէս զբօսաշրջային քաղաք, զարգացման մեծ հնարաւորութիւններ ունի, սակայն ներկայիս ենթակառուցուածքներով բաւականին յետ է Հայաստանի միւս քաղաքներից, հետեւաբար ներդրումների առումով այնքան էլ գրաւիչ չէ: Ինչ-որ չափով դա պայմանաւորուած է նաեւ բնակլիմայական պայմաններով. Սեւանայ լճի եղանակային շրջանը առաւելագոյնը երկու ամիս է, հետեւաբար ներդրողների հետաքրքրութիւնները վերաբերում են միայն ամառային զբօսաշրջութեան: Պէտք է որոշակի քայլեր կատարել նաեւ Սեւանը ձմեռային զբօսաշրջութեան համար գրաւիչ շրջան դարձնելու համար:

Թ. Մ.- Արդեօք ճի՞շդ է զբօսաշրջութեան զարգացման ողջ բեռը Սեւանայ լճի եւ մերձափնեայ գօտիների վրայ թողնելը:

Ի. Ս.- Երբ ես ասում եմ` Սեւան, նկատի չունեմ միայն Սեւան քաղաքն իր մերձափնեայ շրջաններով: Սեւանայ լիճն ընդգրկում է 5 շրջան, որոնցից իւրաքանչիւրը տարբերւում է իր բնակլիմայական պայմաններով: Ճամբարակի, Վարդենիսի շրջանում կարող ենք զարգացնել էկօզբօսաշրջութիւնը կամ գիւղատնտեսական զբօսաշրջութիւնը, Մարտունու, Գաւառի հատուածում կարելի է արկածային զբօսաշրջութիւնը զարգացնել եւ այլն:

Թ. Մ.- Վարչապետ Նիկոլ Փաշինեանն իշխանափոխութիւնից յետոյ բազմիցս կոչ է արել օտարերկրեայ ներդրողներին` Հայաստանում ներդրումներ իրականացնել: Ինչպէ՞ս էք պատրաստւում շահագրգռել ներդրողներին, որպէսզի ընտրեն հենց Գեղարքունիքը:

Ի. Ս.- Անշուշտ, ստեղծուած իրավիճակում մենք նոր ոգով, նոր շնչով սկիզբ ենք դնելու նոր ծրագրերի իրագործմանը: Մենք պարտաւոր ենք, իբրեւ պետութիւն, ներդրողների համար ստեղծել լիարժէք, արդար եւ հաւասար պայմաններ, ապահովել, սակայն, որպէսզի մարզը ներդրողների համար գրաւիչ լինի, պետութիւնը պէտք է գործուն եւ հետեւողական քայլեր իրականացնի` ենթակառուցուածքներ ստեղծելով, ճանապարհները կարգի բերելով եւ այլն:

Թ. Մ.- Գեղարքունիքի մարզում առաջին անգամ է նման բարձր պաշտօն վստահուել դաշնակցականի: Որքանո՞վ է պարտաւորեցնող այս պաշտօնի ստանձնումը ձեզ համար` թէ՛ որպէս կուսակցականի եւ թէ՛ որպէս մարզի բնակչի:

Ի. Ս.- Պարտաւորութիւնը բաւականին մեծ է, քանի որ կառավարութեանն իմ թեկնածութիւնն առաջարկել է Դաշնակցութիւնը: Ես ամէն ինչ անելու եմ, որպէսզի արդարացնեմ նոր կառավարութեան ու այն մարդկանց յոյսերը, ովքեր վստահել են ինձ եւ իմ կուսակցութեանը: Օգտագործելու եմ մեր կուսակցութեան համահայկական հնարաւորութիւնն ու ներուժը` մարզում տարբեր ներդրումային ծրագրեր, այդ թուում` ընկերային, իրականացնելու համար: Խօսքը սփիւռքի դաշնակցական կառոյցների աջակցութեան մասին է: Արդէն իսկ որոշակի պայմանաւորուածութիւն կայ, որ այն մարզերը, որոնց ղեկավարումը վստահուած է դաշնակցական գործիչներին, սփիւռքի մեր կառոյցների կողմից յատուկ ուշադրութեան պէտք է արժանանան:

Թ. Մ.- Կարծիքներ կան, որ ՀՅԴ-ի կողմից ՀՀԿ-ի հետ քոալիսիոն յուշագիր ստորագրելը եւ քաղաքական իրողութիւնների փոփոխութեամբ այն դադարեցնելը հանրութեան տարբեր շերտերի մօտ որոշակիօրէն նուազեցրել են ՀՅԴ-ի նկատմամբ վստահութիւնը: Կիսո՞ւմ էք այդ մտահոգութիւնը:

Ի. Ս.- Դաշնակցութիւնն իր գործունէութեան 128 տարուայ ընթացքում շատ բարդ ուղի է անցել: Մենք երբեք չենք շեղւում մեր որդեգրած ռազմավարութիւնից, տարբեր իրավիճակներում երբեք չենք անի յայտարարութիւններ` ինչ-որ շրջանակների հաճոյանալու համար: Մենք ունենք որդեգրած յստակ ռազմավարութիւն, որը բխում է մեր ժողովրդի շահերից: Իսկ ինչ վերաբերում է պահի տակ ՀՅԴ-ի հեղինակութեան նուազմանը կամ աւելացմանը, ապա մենք մեր երկրում մշտապէս ունեցել ենք կայուն հետեւորդներ: Յուսով եմ` մեր առաջիկայ գործողութիւններով եւ քայլերով պայմանաւորուած, նրանց թիւը շեշտակի կ՛աւելանայ:

Թ. Մ.- Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրէն Պապիկեանը երէկ լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, որ նոր նշանակուած մարզպետները չեն կարող զբաղուել գործարարութեամբ, նման արգելք սահմանուած է նաեւ ՀՀ օրէնսդրութեամբ: Ձեր անուան հետ կապուած տարբեր պիզնեսներ կան, ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

Ի. Ս.- Տարբեր պիզնեսներ` չափազանցուած է ասուած: Ամէն դէպքում` ես երբեք չեմ ժխտել այն փաստը, որ ժամանակին հիմնել եմ ընկերութիւն եւ գործարարութեամբ զբաղուել: Ես 22 տարեկանում` դեռեւս ուսանողական տարիներին, 50 տոլար դրամագլխով ստեղծել եմ ընկերութիւն, սակայն երբեւէ որեւէ ընկերութիւնում տնօրէն չեմ եղել կամ վարչական այլ աշխատանք չեմ իրականացրել: Ընկերութիւնը հիմնելու ժամանակահատուածում որեւէ պաշտօն չեմ զբաղեցրել: Պիզնեսն իմ եւ ընտանիքիս համար եղել է ապրուստի միջոց: Ներկայումս ես անմիջականօրէն չեմ զբաղւում ձեռնարկատիրական գործունէութեամբ: Ես ամբողջութեամբ կիսում եմ պարոն նախարարի տեսակէտը: Իմ կարծիքով, մարդիկ պէտք չէ իրենց պիզնեսն օգտագործեն պաշտօն ստանալու կամ քաղաքականութիւն մտնելու, եւ հակառակը` երբեք պաշտօնը պէտք չէ օգտագործեն պիզնեսը զարգացնելու համար: Սա ինձ համար սկզբունքային է եւ խոր համոզմունք:

Զրուցեց` ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

Նախորդը

Հարցազրոյց Ռուբէն Պապայեանի Եւ Նարինէ Գրիգորեանին Հետ

Յաջորդը

Ֆուեկօ Հրաբուխի Ծիրին Մէջ Փրկարարական Աշխատանքները Դադրեցուած Են Լաւայի Հոսքին Պատճառով

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?